Ռուսաստանը պետք է կա՛մ ինքնիշխան լինի, կա՛մ առհասարակ գոյություն չունենա․ Պուտին
Ռուսաստանը պետք է կա՛մ ինքնիշխան լինի, կա՛մ առհասարակ գոյություն չունենա։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի միջազգային ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ, գրում է gazeta.ru-ն։
«Ես ելնում եմ նրանից, որ կա՛մ ՌԴ-ն լինելու է ինքնիշխան, կա՛մ այն ընդհանրապես չի լինելու։ Եվ, իհարկե, Ռուսաստանի ժողովուրդը միշտ կընտրի առաջինը», - ասել է Պուտինը։
Նա նաև շեշտել է, որ իրենք լուրջ ուշադրություն են դարձնելու ՌԴ-ի՝ միջազգային ասպարեզում որպես գործընկերների շահերը հարգող, միջազգային իրավունքի սկզբունքները պահող և իր իսկ շահերին հետևող երկիր ներկայանալուն։