Վնասներ գյուղացիական տնտեսություններին ավելի քան 30 մարդ դիմել է հիվանդանոց (լուսանկարներ, տեսանյութ)
Ադրբեջանի Զաքաթալայի շրջանում հունիսի 5-ի երեկոյան ժամը 22:40-ին գրանցված, ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության, 6 բալանոց երկրաշարժի հետևանքով մի շարք տներում ճաքեր են առաջացել: Զոհեր չեն գրանցվել:
Ինչպես հայտնել են Ադրբեջանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, բնակիչների կողմից կրած սթրեսի պատճառով Կախի և Զաքաթալայի շրջանային հիվանդանոցներ է ներկայացել 31 մարդ:
Ինչպես ԱՊԱ գործակալությանը հայտնել են Ենի Սուվաղիլ գյուղի բնակիչները, երկրաշարժի հետևանքով որոշ գյուղացիական տնտեսություններում փլվել են գոմերի պատերը, որոշ տներում փոքր ճաքեր են հայտնվել:
Կախ քաղաքի 13-ամյա բնակչուհին կոտրել է ոտքը՝ փորձելով խուճապի մեջ փախչել տնից երկրաշարժի պահին:
Հաղորդվում է, որ Գյոյամ գյուղի 63-ամյա բնակիչը մահացել է երկրաշարժի պահին ուժեղ սթրեսից ստացած սրտի կաթվածից: