Էբեկո հրաբուխը արտանետել է մոխրի 3 կիլոմետրանոց սյուն
Կուրիլյան Պարամուշիր կղզում Էբեկո հրաբուխը երեքշաբթի արտանետել է ծովի մակարդակից մինչեւ 3 կմ բարձրությամբ մոխրի սյուն, հայտնում է ՌԳԱ Հեռավոր Արեւելքի մասնաճյուղի Հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտի Հրաբխային ժայթքումների արձագանքման կամչատկյան խումբը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Էբեկո հրաբխում տեղի է ունեցել ծովի մակարդակից մինչեւ 3 հազար մետր բարձրությամբ մոխրի արտանետում: Մոխրի շլեյֆը 8 կմ տարածվել է արեւելյան ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ սահմանվել է ավիացիոն վտանգավորության «նարնջագույն» գունային կոդ: Սա նշանակում է, որ հրաբխի ակտիվությունը կարող է ազդել ցածր թռչող օդանավերի եւ Հյուսիս-Կուրլսկի օդանավակայանի աշխատանքի վրա:
Էբեկո հրաբուխը, որը գտնվում է Վերնադսկու լեռնաշղթայի հյուսիսային հատվածում Հյուսիս-Կուրիլսկից հյուսիսարեւմտյան ուղղությամբ 7 կմ հեռավորությամբ, «արթնացել» է 2016 թվականի նոյեմբերին եւ այդ ժամանակից սկսած պարբերաբար մոխիր է արտանետում: Գիտնականները սա նորմալ երեւույթ են համարում: Հրաբխի բարձրությունը 1156 մետր է: