Ստեփանակերտում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակվում են
Այսօր՝ առավոտյան ժամը 10:00-ից, Ստեփանակերտի ավտոկայանի մոտ շարունակվում են բողոքի ակցիաները՝ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի պահանջով:
Ստեփանակերտի ավտոկայանից բացի, քաղաքացիների մեկ այլ խումբ է հավաքվել նաև մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում:
Արցախցի լրագրող Մարութ Վանյանը լուսանկար է հրապարակել՝ կատարելով հետևյալ գրառումը. «Բարդկանց բազմություն է հավաքվել Վերածննդի հրապարակում։ Պաստառներ. Պահանջում ենք ոստիկանապետի հրաժարականը»:
«Ազգային ժողովը քննիչ հանձնախումբ է ստեղծել, և նպատակ ունենք ոչ միայն կատարված իրադարձությունները քննարկել, այլև ընդհանրապես հասարակությանը հուզող, ցավոտ հարցերը, որոնք ժամանակի ընթացքում լուծումներ չեն ստացել, փորձենք լուծումներ ապահովել:
Սա է մեր հիմնական նպատակը»,- նշեlլ է ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը: