Էրդողանը նմանակում է Րաֆֆի Հովհաննիսյանին
Այս թեմայով
- Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ)
- Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ)
- Թուրքիայի ԳԸՀ-ն հրաժարվել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
- Թուրքիան կքվեարկի այնքան, մինչեւ որ Էրդողանն ստանա ցանկացածը. NYT
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածուներից պահանջել են նախընտրական քարոզարշավի շրջանակներում անպայման հոգեհանգստի ու հուղարկավորության արարողությունների մասնակցել։
Ինչպես նշում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնած ու ղեկավարած կուսակցությունում որպես նախընտրական քարոզչություն կարևոր տեղ է հատկացվել հուղարկավորություններին մասնակցելուն, նշվում է, որ նման պահանջ ներկայացվել է բոլոր պատգամավորի թեկնածուներին։
Նրանց առաջադրված գրավոր պահանջների թվում տեղ են գտել նաև պարտադիր «մարդկանց գրկելը», «բոլորին ժպտալը», «հարսանիքների մասնակցելը»։