Անդաստիարակություն մի արա. թուրք քաղաքապետը՝ պաղպաղակ վաճառողին
Թուրքիայի սպորտի նախարարը Ռիզեի քաղաքապետի հետ շրջել է Ռիզեում եւ զրուցել կրպակների ու խանութների աշխատողների հետ։
Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Սպորտի նախարար Օսման Աշքըն Բաքը փողոցում պաղպաղակի սառնարանի մոտ վաճառողից հետաքրքրվել է նրա գործերով եւ զարմացել պատասխանից։ «Վատ ենք, պարոն նախարար։ Որ վատ ենք, ոնց ասենք՝ լավ ենք»,–ասել է պաղպաղակ վաճառողը։
Այս պատասխանը դուր չի եկել նախարարին ուղեկցող Ռիզեի քաղաքապետին։ «Անդաստիարակություն մի արա»,–ասել է Ռիզեի քաղաքապետը։