Ղրղըզստանի նախկին վարչապետին կոռուպցիոն մեղադրանք է առաջադրվել
Այս թեմայով
Ղրղըստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեն մայիսի 29-ին նախկին վարչապետ Սափար Իսակովին վեց ժամ հարցաքննելուց հետո նրան կոռուպցիոն մեղադրանք է առաջադրել և արգելել է հեռանալ երկրից: Սափար Իսակովը մեղադրանքը չի ընդունել, պնդելով, որ իր դեմ հարուցված գործը «բացարձակապես անօրինական է»:
Կոռուպցիոն գործը վերաբերում է 2013 թվականին, երբ երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում նա համակարգում էր Բիշքեկի էլեկտրակայանը արդիկանացնելու աշխատանքները: Ըստ հետաքննության՝ չարաշահելով պաշտոնեական դիրքը նա օգնել է, որ չինական TBEA ընկերությունը հաղթող ճանաչվի հայտարարված մրցույթում, որի հետևանքով պետությանն ու հասարակությանը մեծ վնասներ է պատճառել:
Գործը հարուցել էր անցած ձմռանը էլեկտրակայանում տեղի ունեցած վթարից հետո, որի հետևանքով մայրաքաղաքի հազարավոր տներ մնացել էին առանց ջեռուցման:
Անցած ամսին Սափար Իսակովի կառավարությունը վստահության քվե չէր ստացել: