ԱՄՆ–ն իրավունք ունի հավակնել Ղրիմին
ԱՄՆ իշխանությունները իրավաբանորեն կարող են հավակնել Ղրիմին, քանի որ թերակղզու տարածքը գրավի տակ է դրված եղել Խորհրդային Ռուսաստանի ղեկավարության կողմից,–այսպիսի հայտարարությամբ է հանդես էկել գերագույն ռադայի պատգամավոր Անդրեյ Արտեմենկոն։
Խորհրդարանականի խոսքերով, Ղրիմը գրավադրվել է 50 միլիոն դոլարով՝ 1920 թվականին։ Վարկի մարման ժամկետը լրացել է 1954 թվականին։
Ինպես կարծում է ռադայի պատգամավորը` ԽՍՀՄ իշխանությունները Ղրիմը տվել են Ուկրաինային, որպեսզի այն չտան ամերիկացիներին։
Փետրվարի 20-ին Արտեմենկոն հանդես է եկել Ղրիմը 50 կամ 100 տարով Ռուսաստանին վարձակալության տալու առաջարկով։ Վարձակալության ժամկետի ավարտին խորհրդարանականը առաջարկում է թերակղզում հանրաքվե անցկացնել, որտեղ բնակիչները իրենք կորոշեն, թե որ երկրի կազմում են ուզում տեսնել Ղրիմը։ Այս նախաձեռնությամբ փաստաթուղթը հանձնվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիային։
Առաջարկությունը տարակուսանքով է ընդունվել ինչպես Կիեւում, այնպես էլ՝ Մոսկվայում։ Ուկրաինայում Արտեմենկոյին հեռացրել են «Ռադիկալ» կուսակցությունից եւ նրա դեմ քրեական գործ են հարուցել պետական դավաճանության հոդվածով։
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող վարձակալել Ղրիմը, քանի որ թերակղզին արդեն իսկ իր երկրի կազմի մեջ է։