Լիտվայի Սեյմասը վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Լիտվայի Սեյմասը 2-րդ ընթերցմամբ նույնպես վավերացրել է Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը: Այս մասին Twitter-ում գրել է Լիտվայում, Լատվիայում եւ Էստոնիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:
«Լիտվայի Սեյմասը 2-րդ ընթերցմամբ վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ 89 կողմ, 1 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ: Էստոնիայից եւ Լատվիայից հետո Լիտվան երրորդ ԵՄ անդամ պետությունն է, որը վավերացնում է այս պատմական համաձայնագիրը: Շնորհավոր»,- գրել է դիվանագետը:
#Lithuania's @LRSeimas ratified #Armenia-#EU Comprehensive&Enhanced Partnership Agreement with 89 in favor, 1 abst., 0 agst votes. After #Estonia& #Latvia, #Lithuania is 3rd #EU member state 2 ratify this historic agreement. Thanks 2 ALL supporters, all parties& MFA colleagues. pic.twitter.com/ScrGm5df9T
— Tigran Mkrtchyan (@TMkrtchyan) 24 мая 2018 г.