Ռադայի դեպուտատը հայտարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում Ուկրաինայի «միջամտության» մասին
Ուկրաինայի Բարձրագույն ռադայի պատգամավոր Անդրեյ Արտեմենկոն հայտարարել է, որ Ուկրաինան փաստացի միակ երկիրն է, որ միջամտել է ԱՄՆ նախագահական ընտրություններին։ Այս մասին նա հաղորդել է մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա հարցրել է լրագրողներին, արդյո՞ք նրանք հիշում են, թե «ինչ էր կատարվում ուկրաինական մամուլում, սոցիալական ցանցերում «ազդեցիկ նախարարների» գրառումները» եւ ինչպիսի «տեղեկատվական միջավայր էր» Ուկրաինայում «ԱՄՆ ընտրությունների վերաբերյալ»։ «Ես ձեզ կհիշեցնեմ, որ Ուկրաինան փաստացի միակ երկիրն էր, որ միջամտել է Ամերիկայի ընտրություններին։ Ամբողջ աշխարհն է հասկանում, որ Ուկրաինան միակ երկիրն է, որ միջամտել է այն ամենին, ինչ տեղի է ունեցել ԱՄՆ–ում»,– ասել է նա։
Ավելի վաղ Արտեմենկոն, ով Սպիտակ տանը ներկայացրել էր Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ հաշտություն կնքելու նախագիծը, պատմել էր իր առաջարկի մանրամասները։