1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 23 հունիսի 2018թ., 00:00
ԱԱ-2018 Շվեյցարիան հաղթեց սերբերին. E խումբ ԱԱԾ-ն «Գլոբուս» բիզնես կենտրոնում էր (Տեսանյութ) «Ոսկու աշխարհի» աշխատակից ներկայացած կինը սպառնալիքներ հնչեցնելով հարվածել է «Ազատության» խոսափողին ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել Առաքել Մովսիսյանի առանձնատանը կատարված գործողությունների մասին (Տեսանյութ) Անկեղծ հայ զինվորը (Լուսանկարներ) Նիգերիան արեց այն, ինչ չկարողացան անել արգենտինացիները Այց ՀՀ հյուսիս արևելյան սահմանագոտի ԱԱ-2018․ Բրազիլիան հաղթեց Կոստա Ռիկային Ձերբակալվել է «օրենքով գող» համարվող Անդրանիկ Հարությունյանը Թուրքիան ստացավ առաջին F-35 կործանիչների 1-ին խմբաքանակը Արտակ Պողոսյանը նշանակվել է Երևանի ոստիկանապետ Վլադիմիր Պուտինի հետ ձևավորվել են ազնիվ հարաբերություններ. Նիկոլ Փաշինյան Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է ԼՂ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու հանձնառությունը Մոսկվան Վաշինգտոնին մեղադրում է Սիրիայում քիմիական հարձակման մասին կեղծ ապացույցներ ներկայացնելու մեջ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բախտաձեին վարչապետ ընտրվելու կապակցությամբ Թրամփը կոնֆետներ է նետել Մերկելի առաջ G7 գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայում Amnesty International-ի ղեկավարը կմնա անազատության մեջ Հայտնի շվեդական երաժշտական փառատոնը չեղարկվել է բռնաբարությունների պատճառով Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանյան քաղաքական ուժերի, շարժումների նկատմամբ Արգենտինայի երկրպագուները ծեծել են Խորվաթիայի երկրպագուին Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարվել է այցելել Ադրբեջան Աշոտ Բլեյան. «Չի բացառվում, որ սոցցանցերի «լայվերն» էլ մի օր նմանվեն սերիալների» ԵՄ-ի քաղաքացիները կկարողանան Բրիտանիայում մնալ՝ պատասխանելով «երեք պարզ հարցի» Շատ շնորհքով ներխուժել են․ Առաքել Մովսիսյանը՝ ԱԱԾ գործողությունների մասին (Տեսանյութ) Նորավանի գյուղապետի յուրացումները Ես հավատում եմ ինձ, ընկերներիս, արդարադատությանը. Մանվել Գրիգորյան (տեսանյութ) Փաշինյանը փոխմարզպետներ է նշանակել Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» համարվող Ալեքսանդր Մակարյանին Տիգրան Բարսեղյանի դուբլը VARDA-ն՝ նուրբ կերպարանքով Արմավիրի քաղաքապետը հրաժարական է տվել Հայտնի եվրապատգամավորը Բրյուսելում իր հյուրերին ներկայանում է որպես հայ Ադրբեջանը ռազմական շքերթի ժամանակ կցուցադրի ամերիկյան Bell-412 ուղղաթիռներ Աշխարհի գավաթի «կոկային արքա»-ի ընկերուհին. սելֆիի և բիկինիի 25-ամյա սիրահարը (Լուսանկարներ) Շվեդական քաղաքի փողոցները «գրոհել» են ահռելի չափերի առնետները Լուկաշենկոն ընտրեց ոչ Ռուսաստանը. Բելառուսը փորձում է մերձենալ ԵՄ-ի հետ Ստամբուլի նորակառույց օդանավակայանում առաջին վայրէջքը կատարել է Էրդողանի ինքնաթիռը Բեյոնսեի և Ջեյ Զիի դուստրը «պայթեցրել է» համացանցը ծնողների մերկ լուսանկարների հանդեպ արձագանքով Россия 24-ի անդրադարձը Մանվել Գրիգորյանի առանձնատանը կատարված խուզարկություններին (տեսանյութ) ԱՄՆ սենատորները երկրորդ անգամ արգելափակեցին F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային Զոհրաբ Մնացականյանը այսօր Մինսկում կմասնակցի Արևելյան գործընկերության հանդիպմանը ԸՕ-ի փոփոխությունները ձգձգելու կողմնակիցները շատ են Առաջիկայում աղմ­կահարույց բացահայտումներ կլինեն օֆշորային գործերով Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամ­ներն իրենց բիզնեսների հետքերը կորցնե­լու գործընթաց են սկսել Բողոքի ակցիա «Ոսկու աշխարհի» մոտ. պահանջում են իջեցնել վարձավճարները. (ուղիղ միացում) Արմավիրի քաղաքապետը հրաժարակա­նի դիմում է ներկայացրել, որի մասին այսօր կհրապարակվի Ստամբուլում հրդեհ է բռնկվել 32-հարկանի բիզնես կենտրոնում (տեսանյութ, լուսանկարներ) Առաքել Մովսիսյանն ազատ է արձակվել «Ամուսինս քաղհալածյալ չէ». Նաղդալյանին զրկել են արտոնությունից Կոնջորյանն ու 21 միլիոնի փոխառությունները ԱԱ-2018․ Օրվա խաղերի անոնս Առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել Ջանջուղազյանը կարող է հանգիստ քնել, իսկ Փաշինյա՞նը ՔՊ-ական նախարարը 12 միլիոնից ավելի փոխառություններ ունի Նոր «մանվելներ» ու «պիպոներ». Էջմիածնում բեսպրիդել է Ծանր խոսակցություն. ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանը, Մարուքյանն ու Սարգսյանը Կոնֆլիկտ՝ գեներալի Մանվելի ընտանիքում. որդիները Նազիկին են մեղադրում Փաշինյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ԵԿՄ գրասենյակում թեժ վեճ է ծավալվել. բանը ձեռնամարտի չի հասել ընկերների շնորհիվ Կանադացի մագնատի որդին դաժանորեն սպանել է իր սիրեցյալին ԱԱԾ-ն հայտնաբերել է մոտ 200 կգ ոսկի Ամբողջ աշխարհը ծիծաղում է Մեսսիի եւ Սամպաոլիի վրա Զիդանի որդին կհեռանա Ռեալից «Սեքյուրիթի Դրիմ»-ը 1մլրդ 15մլն է հափշտակել (տեսանյութ) ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան շարունակում են աշխատել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ. Լավրով Առաքել Մովսիսյանը տեղափոխվել է ԱԱԾ (տեսանյութ) ԱԱ-2018․ Ֆրանսիան նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր (տեսանյութ) «ՀԻՍՏՈՋԵՆ» Հայ-գերմանական գիտակագործնական կենտրոնի նոր ձեռքբերումը Տեղի է ունենում իրավապահ համակարգի և հանրության հաշտեցման պատմական գործընթաց Եկատերենբուրգցի աղջիկները ֆրանսիացի ֆուտբոլասերներից սեքս են պահանջել Կվերացվեն դպրոցներում գործող «Պատանի երկրապահ» ակումբները «Ալոն» և «Մասիվցի Անդիկը» ձերբակալվել են Մանվել Գրիգորյանին «փուռը տալու» գործընթացին ակտիվորեն մասնակցում են ԵԿՄ-ականները Հյուսիսային եւ Հարավային Կորեաներն այլեւս թշնամիներ չեն Դանիան եւ Ավստրալիան մեկական գոլ փոխանակեցին Ադրբեջանը պատրաստվում է ավելացնել պաշտպանության ծախսերը Իսրայելի վարչապետի կինը մեղադրվում է խարդախության եւ վստահության չարաշահման համար «Յանս»-ում խուզարկությամբ հայտնաբերված գումարն ի պահ է հանձնվել ԿԲ-ին Երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ Որքա՞ն հոսանքի վարձ է վճարվել գեներալապատկան առանձնատների և կալվածքների համար
Հարցում

Հատուկ ԿԳ նախարարի ֆաների համար

Հասկանում ենք, ժամանակներն այնպիսին են, երբ ցանկացած քննադատություն, առաջարկ՝ ուղղված կառավարությանը կամ այս ու այն նախարարին ոմանք, իսկ գուցե շատերն ընդունում են սվիներով: Հիմա հատուկ ԿԳ նախարարի ֆաների համար ցանկանում ենք ասել, շեշտել, որ երբ քննադատում ենք գործող նախարարին, դա դեռ չի նշանակում, որ գովերգում ենք հներին:

Անշուշտ, հին համակարգը պետք է արմատախիլ արվի: Անկասկած, պետք են արմատական բարեփոխումներ իրականացվեն, այդ թվում կրթության եւ գիտության ոլորտում: Բնականաբար նաեւ գիտենք, որ այսօրվա ախտերի համար պատասխանատուն նախկին նախարարներն ու վարչապետերն են եղել, բայց դա դեռ չի նշանակում, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին սխալների եւ բացթողումների համար չպետք է քննադատել:

Մեր նպատակը մեկն է, որ այս վերելքի ալիքը ճիշտ օգտագործվի, եւ ոչ թե պոպուլիստական քայլերով դրական էներգիան սպառվի, եւ ամեն ինչ վերադառնա հին եւ կոտրած տաշտակին:

Չենք կարծում նաեւ, որ Արայիկ Հարությունյանի եւ մյուս նախարարների համար լավ հենարան են նրանք, ովքեր կառավարության աշխատանքը քննադատողներին կամ այս կամ այն որոշման հետ չհամաձայնողներին վիրավորում են ամենավերջին բառերով, ներկայացնում ամենածանր մեղադրանքները:

Եթե Արայիկ Հարությունյանը եւ կառավարության մյուս անդամներին ոգեւորվում է այս մակարդակի վրա գտնվողների աջակցությունը, ապա մեզ մնում է միայն տխրել, իսկ եթե ոչ, ապա լայվերից մեկի ժամանակ կարելի է բացատրել, որ ժողովրդավարությունը, որի համար պայքարում ենք, չի մերժում ոչ այլակարծությունը, ոչ էլ քննադատությունը:

Եւ անկախ նրանից, թե ինչ կասեն Արայիկ Հարությունյանի ֆաները, մենք վատ ենք զգում, որ նա այնպիսի սխալ թույլ տվեց, որ անգամ Կարեն Ավագյանը ստիպված եղավ բացատրական հայտարարությամբ հանդես գալ:

Ի վերջո ԿԳ նախարարի պաշտոնը մեծ պատասխանատվություն է պահանջում եւ Երիտասարդական հիմնադրամի մասին հայտարարություններ անելուց կամ ռեկտորների հետ այդ մասին խոսելուց առաջ պետք է գոնե հետաքրքրվել, թե ում է այն պատկանում, իրենից ինչ է ներկայացնում եւ ինչ կարելի է անել այն ավելի լավը կամ նպատակային դարձնելու համար: Եւ եթե նախարարը մի ծնողի «դանոսի» ետեւից վազելով չշտապեր 189 դպրոց եւ մասնակցեր ծնողական ժողովին, այլ ուսումնասիրեր ՀԵՀ-ի կանոնադրությունը եւ կառուցվածքը, ապա նման տհաճ վիճակում չէր հայտնվի:

Հիմա կրկին դրամահավաքի մասին: Եթե մինչեւ վերջ անկեղծ լինենք, ապա մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք չեն ցանկանում, չեն ուզում իրենց երեխայի կրթության համար անգամ մեկ լումա ծախսել եւ վստահ են, որ ամեն ինչ պետք է անի պետությունը: Եւ ունենալով նման հասարակություն այնքան հեշտ է էժան հեղինակության հասնել հայտարարելով, թե դպրոցում արգելվում են դրամահավաքները: Եթե նպատակը էժան հեղինակության հասնելն է, ապա հետագա քննարկումները անիմաստ են, իսկ եթե ոչ, ապա ընդգծենք, որ դրամահավաքները վերացնելու համար անհրաժեշտ է.

1. Դպրոցներին հատկացնել համապատասխան միջոցներ վերջին զանգի միջոցառում կազմակերպելու համար

2. Դպրոցին տրամադրել միջոցներ կավիճ, մաքրման պարագաներ, օճառ եւ այլ նմանատիպ նյութեր գնելու համար

3. Դպրոցին փոխանցել հատուկ միջոցներ ավարտական քննությունների համար անհրաժեշտ գրիչներ եւ տետրեր գնելու համար

4. Դպրոցներին հատկացնել նյութական միջոցներ աշակերտներին մի քանի անգամ քաղաքից դուրս էքսկուրսիաներ տանելու համար

Եթե այս ամենը չի արվում, ապա չի կարելի խոսել կամ արգելել դրամահավաքը: Առանց դպրոցին միջոցներ տրամադրելու նման պահանջ դնելն առնվազն ծիծաղելի է: Իսկ մինչ դպրոցներին այս գումարները չեն տրամադրվում, ԿԳ նախարարը պետք է շնորհակալություն հայտնի ծնողներին իրենց ցուցաբերած աջակցության համար:

Ոչ թե ԿԳ նախարարությունը, այլ կառավարությունը, հատուկ ծառայությունները պետք է արմատական քայլեր ձեռնարկեն կոռուպցիան դպրոցից արմատախիլ անելու համար:

Գաղտնիք չէ կամ շատ են խոսում այն մասին, որ տնօրենները հսկայական կաշառք են տալիս տնօրեն աշխատելու համար, իսկ հետո կաշառքով ուսուցիչ են ընդունում: Եթե իրոք բարեփոխումներ ենք անում, ապա հատուկ ծառայությունները հենց այս խնդրով պետք է զբաղվեն, ընդ որում, առանց ավելորդ աղմուկ, աղաղակի:

Իսկ որպես առաջին քայլ պետք է ընտրակեղծիքի մեխանիզմում ընդգրկված տնօրեններին առաջարկվեր դիմում գրել եւ թողնել պաշտոնը: Խոսքն այն տնօրենների մասին է, որոնց անունը շրջանառվում էր հայտնի ձայնագրությունում: Սա արդեն ազդանշան կլիներ հասարակությանը, որ լուրջ փոփոխություններ են սկսվում, թե չէ ընկել եք վերջին զանգի համար հավաքած գումարների հետեւից:

Top-News.am

website by Sargssyan