ԵՄ հանձնակատարը Թեհրանում հաստատել է Եվրամիության հավատարմությունը իրանական միջուկային ծրագրին
ԵՄ էնեգետիկայի և կլիմայի պաշտպանության հարցերով հանձնակատար Միգել Արիաս Կանյետեն Թեհրանում բանակցություններ է անցկացրել Իրանի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Թեհրանի հետ գործարքի պահպանման հեռանկարների վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է DW.com-ը, այսօր անցկացված բանակցություններում ԵՄ հանձնակատարը հաստատել է Եվրամիության մտադրությունը շարունակել պարտականությունների կատարումը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում, քանի որ համաձայնագիրը «հիմնարար դերակատարություն ունի տարածաշրջանում խախաղության համար»:
«Մենք լիովին հավատարիմ ենք համաձայնագրի պահպանմանը», - նշել է եվրահանձնակատարը Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհի հետ հանդիպման ավարտին և հավելել է, որ ԵՄ-ն ակնկնալում է, որ Իրանը նույնպես պետք է կատարի պայմանագրի պայմանները: