Էրդողանի խորհրդականը հայտնել է Պուտինի հետ կայանալիք բանակցությունների թեմաների մասին
Սիրիայի կարգավորումը կդառնա գլխավոր թեմաներից մեկը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մարտի սկզբին Մոսկվա այցի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունների ժամանակ։ Այս մասին RIA Novosti–ին հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Իլնուր Չեւիկը։
«Իհարկե, դա կլինի կարեւոր հարցերից մեկը, նրանք կքննարկեն այդ թեման։ Սիրիան կարեւոր հարց է։ Մոսկվան եւ Անկարան հրադադարի ռեժիմ են հայտարարել, եւ այժմ նրանք աշխատում ենք քաղաքական լուծումների շուրջ, եւ նրանք պետք է այդ թեման մանսրամասնորեն քննարկեն», — ասել է Չեւիկը։
Թուրքիայի նախագահը Ռուսաստան կայցելի մարտի 9-10–ը։