ՀՀ պաշտպանության ու ԱԳ նախարարները եղել են առաջնագծում
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ այցելել է ՀՀ հարավ-արևմտյան սահմանագիծ՝ նախիջևանյան ուղղություն։ Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Տեղում ծանոթանալով օպերատիվ իրավիճակին՝ երկու նախարարները զորամիավորման հրամանատարության հետ քննարկել են սահմանային ուղղության ծառայության առանձնահատկությունները։ Նախարար Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը հանձնարարեց լինել մշտապես զգոն, չտրվել որևէ սադրանքի, սակայն խստագույնս կանխել հակառակորդի ցանկացած առաջխաղացում»,-գրել է նախարարի մամուլի խոսնակը։