Ավակովը խոսել է Դոնբասն ու Ղրիմը ետ բերելու ծրագրի մասին
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ТСН-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ Կիեւը Դոնբասը եւ Ղրիմը վերադարձնելու ուղղությամբ ունի հատուկ ծրագիր: «Մենք ունենք հստակ ծրագիր Դոնբասի վերաբերյալ: Այն կիրագործենք այն ժամանակ, երբ պուտինյան ռեժիմը Արեւմուտքի ճնշումների ներքո հակված կլինի խնդրի խաղաղ կարգավորմանը:
Դեռ 2016-ի նոյեմբերին Ավակովն ասել էր, թե Ուկրաինան երկու տարվա ընթացքում Դոնբասն ամբողջովին ետ կբերի:
Top-News.am