1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 22 մայիսի 2018թ., 00:00
Շարլ Ազնավուրը հետաձգել է համաշխարհային համերգային շրջագայության վերսկսման ամսաթիվը Մայլի Սայրուսը «հարձակվել է» քնած Ջիմի Քիմելի վրա Ադրբեջանական հաքերները կրկին ակտիվացել են. Սամվել Մարտիրոսյանը խորհուրդներ է տալիս Ցեցոտ լոլիկը վաճառվում է հայկական շուկայում.ինչպե՞ս տարբերել (Տեսանյութ) Մանե Թանդիլյանը դեռ գրանցված է «Սինոփսիս Արմենիա»-ում և 500.000 աշխատավարձ է ստանում Հավայիում լավայի հոսքը Խաղաղ օվկիանոս է հասել Կրթության համակարգը դարձել է աշխատանքի տեղավորման «կանտորա». կրթության փորձագետ Հայաստանը դուրս չի գա Բոլոնյան կրթական համակարգից. Արայիկ Հարությունյան Ալեն Սիմոնյանը ցանկանում է Երևանի քաղաքապետ դառնալ Սերժ Թանկյանը կոչ է արել չօգտագործել Հայոց ցեղասպանությունը որպես կապիտալ՝ արտաքին քաղաքականություն վարելու համար ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջում դասադուլ և գործադուլ է, պահանջում են նախկին տնօրենի վերադարձը Բարձրաստիճան ոստիկանները ծառայողներից պահանջել են պարգեւավճարների մի մասն իրենց փոխանցել Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից առաջադրված պահանջները Իրանի նկատմամբ Էրդողանի խուլիգանները հարձակվել են ամերիկահայերի վրա. ԱՄՆ կոնգրեսական Ոստիկանապետը եւս մեկ նոր տեղակալ ունի Էրդողանը սպառնացել է Իսրայելին Էրդողանը վտանգում է Թուրքիայի վարկային վարկանիշը Գործարարները Փաշինյանին հանդիպելուց հետո թեթեւացած շունչ են քաշել Ապրել, սիրել ու տառապել ենք Շառլի նման. Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրին ՄԽ համանախագահները հունիսին կծանոթանան ՀՀ նոր ղեկավարության հետ Ովքեր են ԿԳ նախարարի նոր տեղակալները Ռուսական թևավոր հրթիռի բոլոր փորձարկումներն անհաջող են եղել ՊԵԿ նախագահի 4 տեղակալ ազատվել է աշխատանքից Մուշեղ Ղազարյանն ազատվել է ԱԻՆ ՓԾ տնօրենի պաշտոնից Գանձագողերը՝ անուն առ անուն, թե կոպեկ առ կոպեկ Պիրլոյի հրաժեշտի խաղում լեգենդները ոչ-ոքի են խաղացել` 7:7 (տեսանյութ) Նեթանյահուն կոչ է արել աշխարհին միանալ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր քաղաքականությանը «Ելք»-ն արհամարհում է ՏԻՄ ընտրությունները Իբրահիմովիչը մրցակցին թիկունքից ապտակել է (տեսանյութ) Սիրիահայերի մասին պատմող ֆիլմը լավագույն լիամետրաժ ֆիլմ է ճանաչվել Ազգային ժողովի նիստին մասնակող 7 նոր պատգամավորներն այսօր երդվեցին Պատրաստվե՛նք կամ պատրա՞ստ ենք բաց խոսակցության Հայրենիքին մատուցած Ձեր անուրանալի ծառայությունները ջերմացնում են բոլորիս. Նիկոլ Փաշինյանը՝ Շառլ Ազնավուրին Ավելի լավ, ժողովուրդը կիմանա՝ ով էս պետությունից ինչ ա տարել. Սարոյանը՝ ԱԱԾ տնօրենի հայտարարության մասին Միհրան Պողոսյանը՝ օֆշորային սկանդալի հնարավոր բացահայտման մասին Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 11 մետրանոցի մրցույթի (տեսանյութ) Ովքեր են խաղաղ ցուցարարների նկատմամբ ձայնային նռնակ կիրառողները, և ինչ որոշում կկայացնի նոր իշխանությունը Մեծ Բրիտանիան պարտավորեցրել է Ռոման Աբրամովիչին բացատրել կուտակած կարողության ծագումը Վահե Տեր-Մինասյանը նշանակվել է առողջապահության նախարարի խորհրդական Ռոհանի․ ԱՄՆ-ը չի կարող ամբողջ աշխարհի փոխարեն որոշել Կառավարությունը պետք է քննարկումներ սկսի շատ արագ. Վահագն Խաչատրյան (տեսանյութ) ՀՀ տնտեսությունն ապրիլ ամսվա ընթացքում բոլոր ոլորտներում հետընթաց է գրանցել Դոն Պիպոն` ընդդեմ Մանվել Գրիգորյանի կլանի. Էջմիածնում խոշոր շրջադարձ է սպասվում Առաջիկայում սպասվում են լուրջ կոռուպցիոն բացահայտումներ, որին կհետևեն նաև աղմկահարույց ձերբակալություններ Դատական համակարգի ներքին խոհանոցում մի շարք ավանդույթներ են փոխվել Արտահերթ ընտրությունները` «բորդյուրի՞ն» Ինչ քայլեր են արվում գազի, հոսանքի սակագների իջեցման ուղղությամբ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական կտա՞ Դատավորն ու իր կինը եղած–չեղածը վաճառել են. խոսքը միլիոնների մասին է Հնարամիտ շաքարի արքան. Սամվել Ալեքսանյանը որոշում է կայացրել Շմայ­սը հե­ռա­ցել է Հա­յաս­տա­նից և նպա­տակ ունի մեկ­նել Ամե­րի­կա Բացահայտվել է Ադոլֆ Հիտլերի մահվան գաղտնիքը Իրանական միջուկային համաձայնագիրն այլընտրանք չունի. Մոգերինի ԱՄՆ-ում տղամարդը հայկական եկեղեցի ներխուժելու համար կալանավորվել է Ֆեյսբուքներից, լայվերից դուրս գալու եւ գործ անելու ժամանակը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի CNN-ի հաղորդումը Հայաստանի մասին Արման Սահակյանը պատրաստվում է բազմաֆուկցիոնալ համալիր կառուցել Հալաբյան փողոցում Մայիսի 25-ին «Վերջին զանգի» գլխավոր միջոցառումը Երևանում կանցկացվի Ազատության հրապարակում Հարսանյաց զգեստը՝ 400.000$, դիմահարդարումն ու վարսահարդարումը՝ 13.000$. Որքան է արժեցել արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքը Մադրիդը հրաժարվել է հաստատել Կատալոնիայի նոր կառավարության կազմը Դարոն Աճեմօղլուն ուրախ կլինի խորհուրդներ տալ ՀՀ կառավարությանը Մարզպետների կազմը ամբողջությամբ կփոխվի. Վարչապետ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը. մի շարք մանրամասներ Վաչագան Ղազարյանին ազատեցին ՊՊԾ պետի պաշտոնից Նախագահական նստավայրում մեկնարկում է նորանշանակ նախարարների երդմնակալությունը. ուղիղ ՀՀ նախագահը դատավորներ է նշանակել Հայաստանում նախորդ տարի կոռուպցիոն բնույթի քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ Մեծ Բրիտանիայում 3 նոր հետաքննություն է սկսվել Մարգարիտա Սիմոնյանի գլխավորած RT-ի նկատմամբ Պայթյուն Բաքվի սրճարաններից մեկում. կա 2 զոհ Անկախ բեռի ծանրությունից, մի փորձիր միավոր վաստակել՝ սևացնելով նախկինում արված աշխատանքը. Վ. Սարգսյանը՝ Արմեն Գրիգորյանին Կարո Փայլանը պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Դիարբեքիրից Սերգեյ Մերգելյանն այսօր էլ մնում է հայկական մաթեմատիկական դպրոցի լավագույն այցեքարտը Վարկերի սառեցման կամ տոկոսադրույքների իջեցման մասին երբեւիցե չի խոսվել. մանրամասնում է Արթուր Ջավադյան Թուրքիայում սոցկայքում գրառման համար ձերբակալել են հիվանդ երեխա ունեցող ակտիվիստ հայ կնոջը (Ֆոտո) ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը Բիթքոինի արժեքը գերազանցել է 8.5 հազար դոլարի ցուցանիշը Պետքարտուղար Պոմպեոն այսօր կներկայացնի Վաշինգտոնի նոր մոտեցումները Իրանի խնդրում ԱԱԾ նոր պետը` ներքաղաքական գործընթացներում լինելու մասին (Տեսանյութ) Թուրքիայի նախագահի թեկնածու Փերինչեքը հայտարարել Է, որ իր հաղթելու դեպքում երկիրը դուրս կգա ՆԱՏՕ-ից
Հարցում

Ժամանակի և կառավարության տրամաբանությունը

Հայաստանը գտնվում է մեծ հնարավորությունների և մեծ անորոշությունների ճանապարհին։ Կա երկու իրականություն, որոնք բնորոշում են ներկան.

1. Փոփոխությունները և փոփոխությունների հնարավորությունը դարձել են Հայաստանի նոր բրենդը։ Սա ամենամեծ ձեռքբերումն է, որն արձանագրել է պետությունը։

2. Հայաստանում առկա է քաղաքական դաշտի դեֆոլտ։

Նրանք, ովքեր նույնիսկ այս օրերին կարողանում են սառը դատել, կընդունեն, որ սա հակասական վիճակ է. մի կողմից տալիս է առաջընթացի և զարգացման մեծ պոտենցիալ, մյուս կողմից՝ ցնցումների և կորուստների՝ նույնքան մեծ հավանականություն։

Ի՞նչ անել

Ձևավորվել է նոր կառավարություն։ Հետևաբար՝ պետությունը պետք է մտնի բնականոն աշխատանքի ռեժիմ։ Օր առաջ։ Սա երկրին և նոր իշխանությանը, նոր կառավարությանն օդ ու ջրի պես անհրաժեշտ է։ Բայց, որքան էլ տարօրինակ թվա, այս խնդրի լուծման ճանապարհին ամենամեծ խոչընդոտը, իր կամքից անկախ, կարող է դառնալ հենց նոր իշխանությունը, նոր կառավարությունը։

Ժամանակավո՞ր, թե՞ նոր կառավարություն

Սա շատ սկզբունքային հարցադրում է, որովհետև սա ենթադրում է միանգամայն տարբեր առաքելություններ, տարբեր օրակարգեր, տարբեր գործելաոճ։

Բայց մինչ այդ պետք է տալ այս կառավարության մեկ այլ հստակ բնորոշումը. եթե սա կոալիցիոն կառավարություն է, ապա պետք է լինի կոալիցիոն հուշագիր։ Եթե սա ազգային համաձայնության կառավարություն է (ինչը մի փոքր վիճահարույց է), ապա դարձյալ պետք է լինի համապատասխան փաստաթուղթ։ Հասարակությունը պետք է հստակ իմանա՝ ո՞ր հարցերի և ո՞ր սկզբունքների շուրջ է ձևավորվել այդ կոալիցիան։ Ո՞վ և ի՞նչ պատասխանատվություն է կրում։

Ի վերջո պետք է հասկանալ, թե ո՞ր քաղաքական ուժերն են մաս կազմում կառավարությանը։ Սա ամենևին հռետորական հարց չէ։ Կա ընթացիկ պատասխանատվության խնդիր, ինչ-որ իմաստով՝ կա պատմական պատասխանատվության խնդիր։

Եթե դա չարվի, ապա կառավարության մաս կազմող ուժերից յուրաքանչյուրն իր համար պատեհ պահի «պոկվելու» է՝ պատասխանատվությունը և բացթողումները թողնելով մեկ-երկու հոգու վրա։

Պետք է նաև ուշադիր լինել որոշ ձևակերպումներում։ «Հակահեղափոխություն» ձևակերպումն անիմաստ ինտենսիվությամբ է դրվում շրջանառության մեջ և միայն խանգարում է՝ առաջացնելով ավելորդ լարվածություն։ Եթե դա վիրտուալ թշնամու կամ հակառակորդի մասին է, ապա միայն խանգարում է բնականոն աշխատանքին։ Եթե կա պլանավորված դիմադրություն կամ սաբոտաժ, ապա իշխանությունը հենց նրա համար է, որ իր լիազորություններով, քայլերով ու աշխատանքով լուծի այդ հարցերը։ Եվ վերջապես, միամտություն է կարծել, որ տասնամյակներով ձևավորված համակարգերը մեկ ամսում կարող են փլվել՝ առանց որևէ դիմադրություն։ Այնտեղ կա մարդկային գործոն, կապեր, պարտավորություններ, միլիարդներ և այլն։ Ամեն դեպքում առավելությունը միշտ իշխանության կողմն է՝ լծակների, ազդեցության մեխանիզմների և տվյալ դեպքում նաև հանրային աջակցության իմաստով։ Մնում է միայն աշխատել։

Հաջորդը՝ ասվում է, որ այս կառավարության գործառույթն արտահերթ, ազատ, արդար ընտրությունների նախապատրաստումն է։ Մյուս կողմից՝ կառավարության ձևավորման հաջորդ օրվանից, կառավարության անդամները խոսում են խորքային բարեփոխումների մասին։ Ես հասկանում եմ, որ հեղափոխական մթնոլորտը չի ենթադրում ռացիոնալ խոսակցություն, այնուհանդերձ՝ փորձենք տեսնել սկզբունքային տարբերությունը։

Նախ. արտահերթ ընտրությունների նախապատրաստումը վերացական ձևակերպում չէ․ դա հստակ քայլերի, օրենսդրական փոփոխությունների, տեխնիկական լուծումների, պաշտոնանկությունների, նոր նշանակումների, կանխատեսելի դիմադրության և դրա հաղթահարման տարբերակների, երկրում համապատասխան մթնոլորտ ապահովելու ճանապարհային քարտեզ է։

Ընդունենք նաև, որ կառավարության համար արտահերթ ընտրությունների ապահովումը չի կարող համարվել միակ գործառույթը։ Դա կբերեր ընթացիկ կառավարման կոլապսի։

Եթե լինի այդպիսի տրամադրվածություն, ապա լուրջ խնդիրներ կառաջանան պետության կառավարելիության հարցում։ Շատ արագ կառավարությունը պետք է կարողանա իր համար կազմել տեսանելի ժամկետներում լուծվող խնդիրների ցանկը և սկսի աշխատել այդ ուղղությամբ։ Պետության շահերից է բխում՝ խուսափել «ժամանակավոր կառավարություն» ձևակերպումից։ Դա անկայունության և ստվերային խարդավանքների աղբյուր է։ Որքան էլ տևի կառավարության գոյությունը, պետք է հրաժարվել «ժամանակավոր» ձևակերպումից։ Մեծ հաշվով՝ բոլոր կառավարություններն էլ ժամանակավոր են։

Փոխարենը՝ նոր իշխանությունը պետք է հստակ պատասխաններ տա այս կառավարության առաքելության և արտահերթ ընտրությունների ժամկետների մասին։

Եւ, արդեն ընդունված կանոնի համաձայն, դա պետք է արվի հրապարակային, այլ ոչ թե՝ փակ սենյակներում։

Ինչո՞ւ եմ այս հարցերը կարևորում. այստեղ և այլ հարցերում տեսնում եմ վտանգներ երկրի համար և փորձում եմ զգուշացնել դրանց մասին։ Կարևոր է կանխել այսպես կոչված հիբրիդային, չդադարող հեղափոխության զարգացումը։ Սա կմտնի ցանկացած բնակավայր, հիմնարկ, ոլորտ և այլն, ու կբերի կոլապսի։ Պետք է հստակ տարանջատել դեպի արդյունք տանող փոփոխությունների պահանջը և դրա իրագործման ճանապարհը անորոշ և բազմաշերտ, չդադարող շարժումից, որը կարող է բերել այլ իրականության։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

website by Sargssyan