Դատարանը մերժեց «Սասնա ծռերի» խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը. (Տեսանյութ)
Այսօր՝ մայիսի 16-ին Երևանի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով 10 մեղադրյալների դատական նիստը։ Փաստաբանները նիստի ընթացքում ներկայացրին իրենց պաշտպանյալների խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդություններ:
«Սասնա ծռերի» 10 անդամների նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու փաստաբանների միջնորդությունը մերժվեց: Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» գործից առանձնացված 10 մեղադրյալներն են՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Էդուարդ Գրիգորյանը և Սեդրակ Նազարյանը։