Ֆրանսիան կրկին արյամբ կվճարի, բայց թշնամիներին ազատության ոչ մի քայլ թույլ չի տա․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցավակցություն է հայտնել Փարիզի կենտրոնում դանակով հարձակման կապակցությամբ, որի հետեւանքով մեկ մարդ է զոհվել, եւս 4-ն էլ վիրավորվել են։ Այս մասին նա շաբաթ օրը գրառում է կատարել իր թվիթերյան էջում։
«Իմ բոլոր մտքերը այսօր երեկոյան Փարիզում դանակով հարձակման զոհերի եւ վիրավորների հետ են, ինչպես նաեւ նրանց հարազատների։ Բոլոր ֆրանսիացիների անունից ողջունում եմ ոստիկանների քաջությունը, որոնք չեզոքացրել են ահաբեկիչներին»,-նշված է հաղորդագրությունում։ Մակրոնը հավելել է, որ Ֆրանսիան կրկին արյամբ կվճարի, բայց թշնամիներին ազատության ոչ մի քայլ թույլ չի տա։
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 12-ին ժամը մոտ 21։30-ին Փարիզի երկրորդ շրջանում, Մոնսինյի փողոցում՝ փարիզյան Օպերայի մոտ։ Նախնական տվյալներով՝ դանակով զինված մարդը անկանոն հարվածներ է հասցրել անցորդներին: Հանցագործի ինքնության մասին տվյալներ չեն հրապարակվում։