1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 19 փետրվարի 2019թ., 00:00
Վենդետա ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլ նաեւ նրա ընտանիքի նկատմամբ Իտալիայում 30 մաֆիոզի են ձերբակալել Ի՞նչ է կարող տեսողության հետ անել ծխելը ԱԻՆ–ը զգուշացնում է ուժեղ քամու մասին Ծառահատումներ Լոռու մարզում. նշանակվել են մասնագիտական ստուգումներ Գազի սպառման ծավալների որոշակի ավելացումը հիմնականում պայմանավորված է օդի ջերմաստիճանով. «Գազպրոմ Արմենիա» «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ քննվող քրգործով մեղադրանք է առաջադրվել 17 անձի Թավշյա հեղափոխությունից մեզ մնաց թափանցիկ տուալետը. վարդանաշենցիները աուդիտ են պահանջում Մարալիկում պարկով թմրամիջոց են հայտնաբերվել (Տեսանյութ) Ադրբեջանում մտադիր են արգելել ապագա երեխայի սեռի պարզումը Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է դեռ եթեր չհեռարձակված` կալանավորներին դաժանորեն ծեծելու մասին սկանդալային նյութը (տեսանյութ) Վրաստանում մտադիր են բանակում չծառայած տղամարդկանց թույլ չտալ պետական ծառայության անցնել Ինչպիս՞ի տեսք ունեն արաբական շեյխերի կանայք և դուստրերը Կարիճը խուճապ է առաջացրել ինքնաթիռում (Տեսանյութ) Ռուսաստանում 3 երեխայի փրկած հային տեղի պաշտոնյաները վտարել են կնոջ եւ 5 երեխաների հետ (Լուսանկարներ) «Պետական մակարդակով բիզնես են խլում». տնտեսվարողը մեղադրում է Դավիթ Սանասարյանին Նիկոլ Փաշինյանը կապ ունի հանցագործ աշխարհի հետ. Գուրգեն Եղիազարյանի փաստարկները «Արեշցի Զմեյը» երեւանյան այգում դաժան ծեծի է ենթարկել տղամարդու. ուշագրավ հանգամանքներ «Մենք չպետք է թույլ տանք, որ եվրոպացիները խաբեն մեզ». Ալի Խամենեի We are one.Հայաստանը միացավ մանկական քաղցկեղի դեմ պայքարի ֆլեշմոբին Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. եվրոն թանկանում է «Եթե Մարտի 1-ը բացահայտվել է, բա ո՞ւր է Աղվան Գառնիկիչը». Գուրգեն Եղիազարյան «Լեհերը հակասեմականությունը մայրական կաթի հետ են յուրացրել». Լեհաստանում Իսրայելի դեսպանն ԱԳՆ է կանչվել արտգործնախարարի հայտարարության առնչությամբ Գյումրին դառնում է վտանգավոր քաղաք․ ալան-թալանի են ենթարկել ունևորների տները 100 կալանավոր պատրաստվում է հացադուլ սկսել, սա խայտառակություն է. բողոքի ակցիա կառավարության մոտ Պեսկովը կարող էր կարիերան շարունակել թուրքական թերթում «Հիմա բարեկամները բոլորն ի հայտ են գալու, հո մենք ձեր ձեռքին կրակը չե՞նք ընկել». Գուրգեն Եղիազարյան (Տեսանյութ) Ռուսաստանը Կա-32 առաջին բազմանպատակային ուղղաթիռն է տրամադրել Թուրքիային ԱՄՆ դեսպանատան վիզա ստանալու դիմաց հափշտակել է 30 հազար ԱՄՆ դոլար Մարզպետի համակուրսեցին հաղթեց ընտրություններում «2 ամսում ի՞նչ են արել, որ պարգեւավճար ստանան». պահանջում են պարգեւավճարները վերադարձնել պեպտբյուջե Սիփան Փաշինյանի մեծ բիզնեսը ՊԵԿ-ը հետաքննություն է սկսել գաղտնի տեղեկությունները հրապարակած անձանց պարզելու եւ պատժելու համար Բելառուսի և ԵՄ միջև անլուծելի խնդիրներ չկան. Լուկաշենկո Ոստիկանությունը գրեթե արմատախիլ է արել պոռնկությամբ զբաղվող անձանց կողմից հավաքատեղիներ ստեղծելու սովորությունը (Տեսանյութ) Ի՞նչ գույք ու եկամուտներ ունի զինվորական դատախազության դատախազ Հարություն Մաշադյանը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների թիմը ժամանակ է խնդրել քննչական մարմնից քրեական գործի նյութերին ծանոթանալու համար ՌԴ-ում հայ եղբայրները ստիպված էին 750 հազար ռուբլի վճարել Հայստան վերադառնալու համար «Տնտեսական թռիչք եղավ Քոչարյանի օրոք. նրան բանտում պահելու փոխարեն հետը խորհրդակցեք». Ստեփան Մարգարյան «Ես Պուտինին եմ հավատում». ՀԴԲ-ի նախկին փոխտնօրենը բացահատել է Թրամփի սկանդալային խոստովանությունը Ջորջիո Պետրոսյանը հաղթել է նոկաուտով եւ պաշտպանել չեմպիոնական տիտղոսը ԱԱԾ-ն օրեր առաջ ինձ մեղադրանք է առաջադրել. Սեդրակ Քոչարյան Պայմանավորվածությունը խախտվել է․ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները վարչապետի հետ հանդիպում են պահանջում Փաստաթուղթ՝ կոնյակագործությունը զարգացնելու համար. մասնագետները դիմում են վարչապետին Սահմանադրական կարգի տապալման մի պատմություն Մոուրինյոն չի բացառել, որ կաշխատի Ֆրանսիայի առաջնությունում Սամվել Ալեքսանյանի, 1000 խոշոր հարկատուների և բյուջեի «մուտքագրումների» պարադոքսը. Թավշյա օղին իր դերը կատարում է Վարդանաշեն համայնքում գյուղացիները պահանջում են չեղյալ համարել համայնքապետի ընտրության արդյունքները Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործը 76 հատոր է Վաշինգտոնի հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել Ադրբեջանի դեսպանատան մոտ (լուսանկարներ) Հառիճում հաղթել է համայնքի գործող ղեկավարը Ձորագետ համայնքի ղեկավար է ընտրվել անկուսակցական Արմեն Գրիգորյանը Մալիշկայում համայնքի ղեկավար է ընտրվել Եղեգնաձորի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետը «Մահապարտ» ԱԹՍ-ներ արտադրող իսրայելական Aeronautics-ը 13 մլն դոլարի պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ Կոտայքի Քաղսի համայնքում ընտրվել է անկուսակցական թեկնախուն, Նոր Գեղիում՝ ՔՊ-ական ժ/պ-ն Արարատի Արևաբույր համայնքում հաղթել է ժամանակավոր պաշտոնակատարը, Վարդաշենում՝ մեկ ձայնի տարբերությամբ՝ գործող համայնքապետը Ակունքի համայնքապետի ՔՊ-ական ժամանակավոր պաշտոնակատարը պարտվել է անկուսակցական թեկնածուին Զիդանը 2 պայման է ներկայացրել «Չելսիին» ՀՀ-ն պատրաստ է անել առավելագույնը՝ գազի, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում Իրանի հետ համագործակցության համար. ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքում հաղթել է գործող ղեկավարը, իսկ Ծաղկավանում` դպրոցի ուսուցիչը Արդյոք սա կոռուպցիա չէ՞, և արդյոք ՀՀ-ում օլիգարխներ այլևս չկա՞ն Հայ բժշկուհին փրկել է հայտնի բանաստեղծ-երգահանի կյանքը Կոլումբիական քաղաքը մերժել է 35 մլրդ դոլարանոց ոսկու հանքը՝ նախընտրություն տալով մաքուր օդին, ջրին եւ պարզ կյանքին Ապրիլին Մոսկվայում կկայանա Պուտին-Էրդողան հերթական հանդիպումը. Ուշակով Կաֆու. Վինիսիուսը Կրիշտիանուն չէ. նրանց միջև տարբերությունը մեծ է «Դե դատի՛ տվեք». Էդմոն Մարուքյան Վիճաբանություն Ազատամարտիկների այգում «ԵՄ-ն պետք է հետ վերցնի Սիրիայում գերեվարված 800 ԻՊ-ականներին». Թրամփ Վիկտորիա Բեքհեմի ամենականացի երեկոյան կերպարները Ավետիք Էլոյանը նշանակվել է Տիգրան Ավինյանի խորհրդական Կստացվի՝ լավ, եթե ոչ՝ մեղավորն այլևս հայտնի է Նոր իրողություն, նոր հարցեր Չինաստանի ամենագեր մարդը կես տարում 142 կգ-ով նիհարել է Արտակարգ դեպք Երեւանում. BMW-ն սուզվել է Երեւանյան լիճը. մեքենան չեն գտնում Հայաստանը մտադիր է Ռուսաստանից 12 Սու-30ՍՄ կործանիչ գնել Մոսկվայում փոթորիկ է Սպասվում է առանց տեղումների եղանակ Քո գրպանից՝ կրկին «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը (Տեսանյութ) Կիլոգրամով հարկելու դեպքում, սրա կարգավորումը ո՞նց պետք է լինի Իտալիայի C Սերիայում հանդիպումն ավարտվել է 20:0 հաշվով. թիմերից մեկը խաղացել է 7 ֆուտբոլիստով
Հարցում

ԱԱԾ նոր տնօրենի պաշտոնյա ու գործարար, միլիոնատեր հարազատները

 

ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանն իր ընտանիքում միակը չէ, ով պաշտոնյա է: 39-ամյա Վանեցյանը գրանցված է Երեւանի Բաղրամյան փողոցում՝ հոր՝ Գագիկ Վանեցյանի եւ մոր՝ Մարգարիտ Ազարյանի հետ:

Սոցիալական կայքերում առկա նկարներից կարող ենք դատել, որ նա Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի մերձավորներից է:

 

Պատահական չէ, որ Ա. Վանեցյանի կենսագրությունն առաջինը հենց Սիմոնյանի araratnews.am կայքը հրապարակեց: Ըստ այդմ՝ գնդապետ Վանեցյանը մինչեւ ԱԱԾ տնօրեն նշանակվելը՝ 2016-2018 թթ., եղել է ծառայության Երեւանի քաղաքային վարչության պետի տեղակալը: Դրանից առաջ էլ՝ սկսած 2000 թվից, աշխատել է ազգային անվտանգության համակարգում:

  
Արթուր Վանեցյանի պաշտոնյա մայրը

61-ամյա Մարգարիտ Ազարյանը 2002-2011 թթ. եղել է քաղծառայության խորհրդի անդամ: 2011-ին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ: ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ է նաեւ:

«Հանրային ծառայության մասին» օրենքում 2017-ի ամռանը կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն՝ հայտարարագիր ներկայացնելու պարտավորության շրջանակը ընդլայնվել է՝ ընդգրկելով ոչ միայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց: Այսպիսով՝ նախագահականի կադրերի վարչության պետ Մ. Ազարյանը նույնպես ընդգրկվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ցուցակում:

Մ. Ազարյանի հետ, վերոնշյալ օրենքի պահանջով, հայտարարագիր է ներկայացրել նաեւ նրա ամուսինը՝ Գագիկ Վանեցյանը, ով համարվում է ընտանիքի կազմի մեջ մտնող անձ: Օրենքի համաձայն՝ այդպիսին համարվում է նաեւ հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր անձը, ով, փաստորեն, պարտավոր է ներկայացնել հայտարարագիր, մյուս կողմից՝ Արթուր Վանեցյանը ծնողների հետ նույն հասցեում է հաշվառված, բայց հայտարարագիր չի ներկայացրել: Կարելի է ենթադրել, որ չնայած հաշվառմանը, ԱԱԾ նոր տնօրենն առանձին է ապրում:

2017-ի սեպտեմբերին, օրենքի փոփոխությամբ պայմանավորված, Մ. Ազարյանը ներկայացրել է պաշտոնի ստանձնման հայտարարագիր, չնայած, ինչպես ասվեց, կադրերի վարչության պետ է նշանակվել դեռ 2011-ին:

Ազարյանը հայտարարագրել է մեկական բնակարան, անհատական բնակելի տուն եւ հողամաս: Շարժական գույք, արժեթղթեր կամ ներդրումներ, 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք չի նշել:

Փոխարենը, նախագահականի աշխատակիցն անցյալ տարվա սեպտեմբերի դրությամբ ունեցել է 25 մլն դրամ եւ 15 հազ. դոլար: 2017-ի հունվար-հուլիս ամիսների համար հայտարարագրել է շուրջ 3,6 մլն դրամ աշխատավարձ, ինչպես նաեւ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացած 476 հազ. դրամ եկամուտ:

Այս տարվա մարտին տիկին Ազարյանը ներկայացրել է արդեն 2017-ի տարեկան հայտարարագիրը: Ըստ այդմ՝ անշարժ ու շարժական գույքի որեւէ գործարք նա չի կատարել անցյալ տարի: Փոխարենը փոխառության է հանձնել շուրջ 5,9 մլն դրամ:

Նախորդ հայտարարագրի տվյալների համեմատ՝ աճել են դրամական միջոցները՝ 25 մլն-ից դառնալով 30 մլն: 15 հազ. դոլարը չի փոփոխվել: 2017-ի ընթացքում Մ. Ազարյանը ստացել է 7,7 մլն դրամ աշխատավարձ, նույն ընթացքում քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացել է ավելի քան 1 մլն դրամ եկամուտ, ինչպես նաեւ վերցրել է փոխառություն (վարկ) մոտ 4,5 մլն դրամի չափով:

ԱԱԾ տնօրենի գործարար հայրը


Մարգարիտ Ազարյանի հետ այս տարվա մարտին 2017-ի գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագիր է ներկայացրել նաեւ ամուսինը՝ Գագիկ Լիպարիտի Վանեցյանը:

Վերջինիս համար անցյալ տարին գործարքների առումով բավական բեղուն է եղել: ԱԱԾ տնօրենի հայրը գնել է 2 հատ անհատական բնակելի տուն՝ 48 մլն եւ 198 մլն դրամ արժեքներով: Գ. Վանեցյանը 22 մլն դրամով գնել է նաեւ «Mercedez-Benz C200» մակնիշի ավտոմեքենա:

Ըստ էության, վերոնշյալ գործարքներով պայմանավորված, տարվա սկզբին նրա ունեցած 420 մլն դրամը տարեվերջին դարձել է 372 մլն: Սակայն Գ. Վանեցյանը աշխատում է եւ եկամուտ ստանում: 2017-ին նրա աշխատավարձը կազմել է 1,2 մլն դրամ, որից բացի ստացել է նաեւ շահաբաժին՝ 474 մլն դրամի չափով:

64-ամյա Գագիկ Վանեցյանը ներգրավված է բիզնեսում:

«Ավ Գրուպ»

«Հետքը» 2015-ին գրել էր, որ նրա «Ավ Գրուպ» ՍՊԸ-ն մեկն է այն ընկերություններից, որոնք Հայաստան ծաղկեփունջ, ծաղիկներ, կոկոններ ու դեկորատիվ կանաչ են ներմուծում: ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012-ի սեպտեմբերին, ներկայում էլ գործող ընկերություն է, հասցեն Երեւանի Էրեբունի փողոցում է: 50.000 դրամ կանոնադրական կապիտալով ՍՊԸ-ի միակ մասնակիցն ու տնօրենը Գագիկ Վանեցյանն է:

 

Ավելի վաղ՝ 2008-ի հուլիսին, Գ. Վանեցյանն իր բնակության հասցեում գրանցել էր նաեւ «Վան Օյլ Թրեյդ» ՍՊԸ-ն, որի գործունեությունն այժմ, ըստ ՊԵԿ-ի, ժամանակավոր դադարեցված է:

«Էյ Բի Տրանս»

2014-ի հոկտեմբերին Գ. Վանեցյանը Երեւանի բնակիչներ Արմեն Պեպանյանի եւ Մանյա Ղազարյանի հետ հիմնել է «Էյ Բի Տրանս» ՍՊԸ-ն: 100.000 դրամ կապիտալով ընկերությունը գրանցվել է Ղազարյանի հասցեում, սակայն 2016-ին վերջինս դուրս է եկել ՍՊԸ-ից, եւ այժմ դրա 60 տոկոսը պատկանում է Վանեցյանին, իսկ 40-ը՝ Պեպանյանին: Ի սկզբանե տնօրենը եղել է Վանեցյանը, սակայն 2015-ին նրան փոխարինել է նույնպես երեւանցի Արթուր Արշավիրի Գրիգորյանը:

 

2017-ին «Էյ Բի Տրանս» ՍՊԸ-ն ՊԵԿ-ի կողմից ստացել է «օրինապահ հարկ վճարողի» հավաստագիր: 2016-ին սա եղել է ՀՀ պետբյուջե ավելի քան 3 մլն դրամ հարկ վճարող ընկերություններից մեկը (վճարել է 9.424.000 դրամ):

«Էյ Բի Էքսպորտ»

Գ. Վանեցյանը մասնակցություն ունի եւս մի ընկերությունում: 2016-ի հունիսին Նոր Արեշի բնակիչ Արման Ղազարյանը հիմնադրել է «Էյ Բի Էքսպորտ» ՍՊԸ-ն, որը 2017-ի հոկտեմբերին փոխանցել է Գագիկ Վանեցյանին (50 %) եւ Հարություն Ասատուրի Վարսանյանին (50 %): Ղազարյանը թողել է նաեւ տնօրենի պաշտոնը, որն այդուհետ զբաղեցրել է Տիգրան Հովհաննեսի Վանեցյանը (ըստ էության, Գ. Վանեցյանի եղբորորդին է): Ընդ որում՝ ԱԱԾ տնօրենի հորը պատկանող, վերը նշված «Ավ Գրուպ» ընկերությունը գրանցված է հենց Տիգրան Վանեցյանի տանը:

 

Երեւանի Արցախի փողոցում գրանցված, 100.000 դրամ կապիտալով «Էյ Բի Էքսպորտ» ՍՊԸ-ն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է դիզելային վառելիքի մեծածախ առեւտրով: Անցյալ տարվա հոկտեմբերին aysor.am-ի հարցմանն ի պատասխան ՊԵԿ-ը ներկայացրել է Հայաստան վառելիք ներկրող հիմնական 4 կազմակերպություններին, որոնցից մեկը «Էյ Բի Էքսպորտ» ՍՊԸ-ն է (մյուսներն են «CPS», «Ֆլեշ» եւ «Մաքս պետրոլ» ընկերությունները):

Նոնա Վանեցյան. ԱԻՆ-ից՝ մանկավարժություն


Արթուր Վանեցյանի կինը՝ 36-ամյա Նոնա Նիկողոսի Վանեցյանը, մոր՝ Ժանետա Մկոյանի հետ գրանցված է Երեւանի Կոմիտասի պողոտայում: Ն. Վանեցյանը եւ նրա ամուսինը վերջինիս նշանակումից քիչ անց ջնջեցին իրենց էջերը սոցիալական ցանցերում, սակայն օգտատերերին հաջողվեց որոշ մանրամասներ ճշտել մինչ այդ, բացի դրանից՝ համացանցում պահպանված լուրերը մանրամասներ են փոխանցում Ն. Վանեցյանի մասին:

Մասնավորապես, 2015-ին տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը Ն. Վանեցյանին նշանակել էր իր խորհրդական, մեկ այլ աղբյուրից էլ տեղեկանում ենք, որ Վանեցյանը եղել է նաեւ ԱԻՆ-ի ներկայացուցիչը արտասահմանյան երկրներում, միջազգային կազմակերպություններում եւ պետական մարմիններում:

 

Անցյալ տարի Երեւանի Դեմիրճյան 62 հասցեում Ն. Վանեցյանը բացել է «Վիլլա Մոնտեսսորի» կենտրոնը:

Վերջինս, ինչպես ամբողջ աշխարհում այս անունը կրող մյուս կենտրոնները, զբաղվում է մանկավարժական գործունեությամբ՝ հիմքում ունենալով իտալացի բժիշկ, հոգեբան, մանկավարժ Մարիա Մոնտեսսորիի մեթոդաբանությունը: Կենտրոնն առաջարկում է նախադպրոցական երեխաների ուսուցում, դասապատրաստում դպրոցականների հետ, ինչպես նաեւ խմբակային ու անհատական պարապմունքներ տարբեր առարկաներից:

Դեմիրճյան 62 հասցեն, ինչպես տեղեկանում ենք կադաստրի պետական կոմիտեից, ներառում է 3 միավոր շենք-շինություն, այդ թվում՝ բնակելի տուն եւ ավտոտնակ: Այս ամենի սեփականատերը, ԱԱԾ տնօրենի հայրն է՝ Գագիկ Վանեցյանը, սակայն շենքը անհատույց օգտագործման է հանձնված Նոնա Վանեցյանի «Յանգ ուսումնական կենտրոն» ՍՊԸ-ին:

Վերջինս հիմնադրվել է 2017-ի մարտին, գրանցվել է հենց այս հասցեում, գործունեության տեսակն էլ նախադպրոցական կրթությունն է: Տակավին վերջերս՝ ապրիլի 6-ին, Դեմիրճյան 62-ում Ն. Վանեցյանը գրանցել է «Հայաստանի Մոնտեսսորի Ասոցիացիա» ՀԿ-ն, որում ներգրավված է նաեւ նրա մայրը՝ Ժանետա Մկոյանը: ՀԿ-ի ստեղծումից օրեր առաջ էլ՝ մարտի վերջին, Ժ. Մկոյանը հիմնադրել է «Վիլլա Մոնտեսսորի» ՍՊԸ-ն:

 

Վերադառնալով Դեմիրճյան 62-ին՝ նշենք, որ շենք-շինությունները, համաձայն կադաստրի, գրավադրված են «Ամերիաբանկում»: Բանկի անունով գրավի 2 իրավունք է ձեւակերպված: Այս առումով, թերեւս, արժե հիշել, որ անցյալ տարի Գ. Վանեցյանի կինը՝ Մարգարիտ Ազարյանը, ինչպես գրել էր հայտարարագրում, 4,5 մլն դրամի փոխառություն է վերցրել:

hetq.am

website by Sargssyan