Նոր iPhone-ով հնարավոր կլինի միաժամանակ երկու լուսանկար անել
Սմարթֆոնները վաղուց ունեն երկկողմանի տեսախցիկներ, բայց արտադրողները, կարծես թե, դեռ լիովին չեն գիտակցում, թե ինչպես կարելի է այս տեխնոլոգիական նորարարությունը օպտիմալ կերպով օգտագործել: Ամերիկյան Apple տեխնոլոգիական կորպորացիան, օրինակ, առաջարկում է սեփական տարբերակը, հայտնում է Planet- today-ը:
Խոսքը հաջորդ սերնդի iPhone-ի մասին է, որը, ըստ Apple-ի արտոնագրերի, կկարողանա միաժամանակ երկու լուսանկար անել՝ օգտագործելով հիմնական տեսախցիկի տարբեր ռեժիմներում աշխատող տարբեր մոդուլները: