Քենիայում առյուծը գողացել է նկարահանման խցիկը և ֆիլմ «նկարահանել» (տեսանյութ)
Քենիայում էգ առյուծն աշխատող նկարահանման խցիկ է գողացել վավերագրական ֆիլմ նկարահանող խմբից: Կենդանու նկարահանած ֆիլմին անդրադարձել է UPI պորտալը:
Նշվում է, որ տեսանյութի մի հատվածով կիսվել են «Իմ Աֆրիկան» ֆիլմի պրոդյուսերները, այնուհետև այն հրապարակվել է UPIVideo YouTube ալիքում:
Աղբյուրը մանրամասնում է, որ դաշտում տեղադրված նկարահանող խցիկները հետաքրքրել են առյուծին, և նա երախի մեջ է վերցրել սարքերից մեկն ու փախչել: Նկարահանող խումբն ավտոմեքենայով հետևել է առյուծին և նկարահանել նրան:
Գիշատիչը մի քանի անգամ փորձել է կծել սարքը և հատվածներ պոկել դրանից, սակայն այն շարունակել է նկարահանել: