Թուրքիա. Իրանական համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը անկայունություն եւ նոր հակամարտություններ կառաջացնի
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Իրանի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը որոշում է, որը անկայունություն եւ նոր հակամարտություններ կառաջացնի: Այս մասին Twitter-ում գրել է Թուրքիայի նախագահի օգնական Իբրահիմ Կալինը, հաղորդում է Anadolu-ն:
Նրա խոսքով՝ բազմակողմ համաձայնագիրը այլ երկրների մասնակցության շնորհիվ կպահպանվի: «Թուրքիան կշարունակի միջուկային զենքի բոլոր ձեւերի դեմ վճռական դիրքորոշում ունենալ», - ավելացրել է նա:
Մինչ այդ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի Իրանի հետ առեւտրային հարաբերությունները: «Այս պահից մենք հնարավորությունների շրջանակում կիրականացնենք Իրանի հետ մեր առեւտուրը, եւ ոչ մեկին հաշվետու չենք լինի», - CNN Tur-ին ասել է Զեյբեքչին: