Ռոզի Արմենը Հայաստան է գալիս՝ համաժողովրդական շարժմանն աջակցելու (Լուսանկարներ)
Ռոզի Արմենը Հայաստան է գալիս՝ համաժողովրդական շարժմանն աջակցելու: Այս մասին ֆրանսիաբնակ լեգենդար երգչուհին հայտնել է իր Facebook-յան էջում, որտեղ լուսանկարներ է հրապարակել օդանավակայանից:
Երաժիշտ Դեր Հովան էլ Ռոզի Արմենի էջում գրառում է արել՝ նշելով, որ երգչուհին ժամանում է Երեւան՝ համաժողովրդական շարժմանն աջակցելու.
«Կենդանի լեգենդի հետ: Երեւան կժամանի Ռոզի Արմենը՝ մեզ աջակցեկու եւ մեզ հետ միասին կերտելու Նոր Սկիզբը»: