Լրատվամիջոցները հաղորդում են Էր Ռիադի թագավորական պալատի մոտ հրաձգության մասին
Սաուդյան Արաբիայի թագավորական պալատի մոտ հրաձգություն է սկսվել: Ինչպես հաղորդում է Mirror-ը, վկայակոչելով Twitter-ի չհաստատված հաղորդագրություններին, այսօր երեկոյան Ռիադի թագավորական նստավայրի մոտ հրաձգություն է սկսվել: Սակայն, հրատարակությունը նշում է, որ տեղեկատվությունը ստուգման եւ հաստատման կարիք ունի:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները դեռեւս չեն մեկնաբանել այդ տեղեկատվությունը, այդ թվում նաեւ այն, որ թագավոր Սալմանը տեղափոխվել է քաղաքի ռազմական բունկեր: