Շվեյցարիայում ներկայացրել են ամենամեծ էլեկտրական մեքենան
Էլեկտրական ինքնաթափը նախատեսված է Բիլ քաղաքի մոտ գտնվող քարհանքի վրա աշխատելու համար, այն մշակվել է արդյունաբերական եւ տեխնիկական մասնագետների թիմի կողմից ածխաթթու գազի արտանետումների նվազեցման ծրագրի շրջանակներում, հաղորդում moya-planeta.ru-ն:
Մեքենան 58 տոննա է կշռում, ունի երկու մետրանոց անիվներ, իսկ մարտկոցը կշռում է 4,5 տոննա: Ակնկալվում է, որ դրա օգտագործումը կնվազեցնի ածխաթթու գազի արտանետումները 1,300 տոննայով եւ առաջիկա 10 տարվա ընթացքում 500,000 լիտր դիզելային վառելիք կխնայի:
Էլեկտրական ինքնաթափի մշակողները ասում են, որ դրա շահագործման համար էներգիայի սպառումը գրեթե զրոյական է: