Ցանկացած հայկական ընդդիմություն ինչ որ պահից կանգնում է մի երկընտրանքի առաջ
1996-ից սկսած, ցանկացած հայկական ընդդիմություն ինչ որ պահից կանգնում է մի երկընտրանքի առաջ՝ ինչպե՞ս արձագանքել իշխանության կողմից առաջարկած բանակցությունների կոչին: Խոսքն, իհարկե, հրապարակային կոչերի մասին է: Հեշտ պատասխան չկա էս հարցին:
Նախ՝ որպեսզի հավաքես հրապարակային քաղաքական կապիտալ, պետք է հարցերը կտրուկ դնես, անձնավորես, պահանջներդ շեշտակի ձեւակերպես: Եթե դա չանես, հրապարակում բավարար քանակի մարդ չես ստանա, ու ոչ ոք քեզ առհասարակ բանակացություն չի առաջարկի:
Բանակցությունն առաջարկում են ուժ ունեցող հակառակորդին: Բայց հենց նույն պատճառով՝ կոչերիդ ու կարգախոսներիդ կտրուկություն, ազնիջում բնույթ, բանակացությունների առաջարկին համաձայնելը դառնում է շատ բարդ:
Համաձայնում ես, ու ստացվում է, որ հետ ես կանգնում ասածիդ մի մասից: Էդ դեպքում, ժողովուրդը հրապարակում պակասում է, ու քեզ համարում են թույլ մարդ: Իսկ իշխանությունն էլ հետդ պատրաստ էր բանակցել, որովհետեւ ժողովուրդդ շատ էր: Երբ նվազում է, բանակացության ցանկությունն էլ նվազում է, ու առաջարկների որակն էլ ընկնում է:
Բայց չհամաձայնելն էլ ուրիշ բարդություն է: Եթե չես համաձանում, ուրեմն պիտի հռչակածդ նպատակների առավելագույնին հասնես, վա բանկ խաղաս, պատերազմի մեջ մտնես ու ունեցած-չունեցածդ դենս մի դրույքով: Ու եթե չի ստացվում, արդեն ոչ թե ուղղակի ձախողվում ես, այլ ջախջախիչ պարտություն ես կրում: Էլ սահմանափակ նպատակներով պատերազմ չի, արդեն՝ բացարձակ է: Իսկ բացարձակ նպատակին հասնելու համար միայն ժողովուրդ հրապարակում կամ միայն տեղեկատվական աջակցությունը բավարար չէ: Պիտի իշխանության մեջ կարանաս պառակտում մտցնես:
Հրամտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից