1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 21 մայիսի 2018թ., 00:00
ՀՀ Պն-ն զգուշացնում է Ադրբեջանին Բոբ Դիլանի կիթառը վաճառվել է $490,000 դոլարով Եմենում ձերբակալվել է ԻՊ-ի հրամանատարներից մեկը Սալոնիկի քաղաքապետը դաժան ծեծի է ենթարկվել Մեկնարկել են նախագահական ընտրությունները Շնորհավորանքներ Հնդկաստանից Չեչնիայում զինյալների գրոհի հետևանքով երեք զոհ կա, ոստիկանները սպանել են հարձակվողներին Սկոպյեն և Աթենքը կարող են համաձայնության գալ Մակեդոնիայի անվան շուրջ Էլ. Վարդանյան. Նիկոլ Փաշինյանի շեշտադրումները դատական համակարգի վերաբերյալ ճիշտ էին ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի քննադատությանը արցախցի դիվանագետների հետ հանդիպման առնչությամբ ԵՄ հանձնակատարը Թեհրանում հաստատել է Եվրամիության հավատարմությունը իրանական միջուկային ծրագրին 1 մլն դոլար հաշվեհամարին, հազարավոր դոլարներ՝ պայուսակում. Հաշմանդամ մուրացկանը պարզվել է՝ միլիոնատեր էր (լուսանկարներ) Ի՞նչ չի կարող անել կինը Սաուդյան Արաբիայում․ արգելքներ,որոնց գոյությանը երբեմն դժվար է հավատալ (լուսանկարներ) Հենրիխ Մխիթարյանը արդեն Երեւանում է Շիրակը հրաժարվում է մասնակցել խաղին. պահանջում են Հայրապետյանի հրաժարականը Սաուդյան Արաբիան 1000 եթովպիացի բանտարկյալի է ազատ արձակելու Օրվա խաղերի անոնս Նավալնու համախոհները «Ապագայի Ռուսաստան» կուսակցություն կստեղծեն Միհրան Հարությունյան. Այս հաղթանակը Հայաստանինն է Էրդողանը պետք է արդար ձեւով դատվի․ Կարո Փայլան MMA. Միհրան Հարությունյանի նորամուտը հաղթական էր Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը Բուֆոնը հեռացավ արցունքն աչքերին, արտասվում էր նաեւ ամբողջ մարզադաշտը Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների հետ ԱԱԾ տնօրեն․ Այս ամիս արդեն կլինեն կոռուպցիոն բացահայտումներ, կհրապարակվեն անուններ Ոստիկանության բաժիններ են բերվել բազմաթիվ քրեական «հեղինակություններ» և «օրենքով գողեր» Սերգեյ Լավրովը չեղարկել է այցելությունները Արգենտինա ու Կուբա Ոստիկանություն․ Արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել Ռունին կարող է սկսել մարզչական կարիերա Էրդողանը ԱՄՆ-ին է պատասխանատու համարում Երուսաղեմում տեղի ունեցած բախումների համար Բաքուն քննադատում է Իսրայելում ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ Ադրբեջանը մտադիր է դիվանագիտական բողոք հայտնել Ռուսաստանին Լևոն Երանոսյանը հրաժեշտ տվեց Ծեծկռտուք և դանակահարություններ Նոր Նորքում Բակո Սահակյանն ու Դավիթ Տոնոյանը քննարկել են բանակաշինության ոլորտում համագործակցության հարցերը Ովքեր են քաղբանտարկյալ՝ ըստ ԵՄ-ի. Ներկայացվել է այդ անձանց ցանկը Թուրքիայում քրդամետ կուսակցության գործիչներն այցելել են հայկական գյուղ Օդի ջերմաստիճանը 20-21-ը կնվազի. եղանակի տեսություն Ոստիկանությունը երկու նոր փոխոստիկանապետ ունի ՀՀ նախագահն այցելել է Գարեգին Չուգասզյանին (Տեսանյութ) Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն Մերկելն ու Պուտինը քննարկել են «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը Բաքուն քննադատել է Թրամփին Ավելացել է ինչպես ամուսնությունների, այնպես էլ ամուսնալուծությունների թիվը ՊԵԿ-ում իշխանափոխություն է «Սասնա ծռերին» կեսգիշերին դուրս են բերել դատարանի շենքից (Տեսանյութ) Ինձ դատելը չի ստիպի, որ հրաժարվեմ Ցեղասպանության համար արդարության պայքարից․ Կարո Փայլան Արման Մկրտումյանը 85 հազար դոլար է հանձնել որպես փոխառություն Դարձ՝ համակարգ. Պարգեւ Օհանյանը նորից ուզում է դատավոր դառնալ Օրվա խաղերի անոնս Պետական համակարգում հազարից ավելի ծառայողական մեքենա կա. ռեկորդակիրը դատախազությունն է Գագիկ Հարությունյանը մտադիր է անձամբ կազմել դատավորների ցուցակը Ապադաշնակցականացնել Կրակոցներ Առինջ գյուղի զորամասի մոտ Միհրան Հարությունյան. MMA եմ մտնում ընտանիքիս բարեկեցության համար, քանի որ Ռիոյից հետո ինձ ոչնչով չօգնեցին (Տեսանյութ) Քալիֆորնիայում հայ տղամարդու են գնդակահարել թանկարժեք մեքենայի մեջ Քաջարի նախարար Արայիկ Հարությունյանի արկածները թիվ 189 դպրոցում Սերգո Երիցյանը տարեկան ավելի քան 138 հազար դոլար է քամուն տվել ԱԺ ընտրություններից հետո ուղղակի գոյություն չուներ քաղաքական դաշտ. Էլինար Վարդանյան Հենրիխ Մխիթարյանը՝ «Արսենալի» նոր մարզաշապիկով (լուսանկարներ) Անթալիայում ռուսները փորձել են դուրս հանել հյուրանոցի իրերը Նախագահականի շենքը պետք է բաց լինի հանրության համար. Արմեն Սարգսյան Աշխատանքից ազատվել է Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենը Մոսկվայի «Արարատը» հանդես կգա Հայաստանում ՊՆ-ում քննարկել հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության հարցերը Պուտինը Մերկելին սպիտակ վարդերով ծաղկեփունջ է նվիրել (ֆոտո) Երեխաները պաղպաղակ են ուտում ՀՀ նախագահի հետ (Տեսանյութ) ՀՀ ոստիկանության և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների անփութության հետևանքով` ավելի քան 60 մլն ՀՀ դրամի վնաս Սանկտ Պետերբուրգում անհայտ անձն «ականապատել» է 112 ծառայությունը. կասկածվում է ՀՀ քաղաքացի Հայ-թուրքական սահմանի երկայնքով թաքնված պատմությունները․ The New York Times-ը` Թուրքիայի իսլամացված հայերի մասին (լուսանկարներ) Գրիգորի Լեպսը հոսպիտալացվել է. լրատվամիջոցներ Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռիչարդ Միլսը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր Դոլարի ու եվրոյի անկումը շարունակվում է ՀՀ պաշտպանության ու ԱԳ նախարարները եղել են առաջնագծում ԱՄՆ-ը կոալիցիա է ձեւավորելու Իրանի կառավարությանը դիմակայելու համար Գյումրիում հորեղբոր որդիների սպանության շարժառիթը հայտնի է Դեմքի ծերացման պատճառը Ահազանգ. հայտնի գործարարի զվարճանքի կենտրոնում կարմիրգրքյան բեզոարյան այծ է պահվում Պատրաստ ենք աջակցել ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզայի ազատականացման բանակցությունների մեկնարկին. Վիլյամ Լեյսի Սվինգ
Հարցում

Բանակցային օրակարգի տարբերակ

Հայաստանում տեղի են ունենում պատմական իրադարձություններ, որոնց հիմքում տասնամյակներով կուտակված անարդարությունների և բարքերի դեմ դժգոհության պոռթկումն է։ Փողոց դուրս եկած տասնյակ հազարավոր ցուցարարների կորիզը կազմում են ուսանողներն ու երիտասարդությունը, որոնք ձգտում են նոր մթնոլորտ ու նոր հասարակություն ձևավորել։

Այսօր աննախադեպ է ոգևորությունը՝ պայմանավորված ճահճացած վիճակը վերջապես հաղթահարելու հնարավորությամբ։ Միևնույն ժամանակ չափազանց մեծ է զգացմունքայնությունը, իսկ դա հղի է լարվածության նոր աստիճանի վտանգներով։

Մենք վստահ ենք, որ կա սառը, քաղաքական, հրապարակային և գրագետ լուծումների հնարավորություն, և պետք է անել ամեն ինչ՝ դրան հասնելու համար։ Ժամանակ դեռ կա։

Խաղաղ հանգուցալուծման երկու հիմնական սկզբունքները.

ա. Բռնի ուժով իշխանության գրավման բացառում
բ. Ցուցարարների դեմ ուժի կիրառման բացառում

Բանակցությունները ենթադրում են հստակ մեխանիզմների կիրառում։ Պետք է արագ սկսել նախաձեռնել գրագետ բանակցությունների կազմակերպմանն ուղղված քայլեր։
Որպես սկիզբ երկու կողմից անհրաժեշտ է ձևավորել բանակցությունների համար նպաստավոր մթնոլորտ։ Դրա համար.

Ա. Ցանկալի է, որպեսզի զանգվածային միջոցառումների ժամանակ հնարավորինս զսպվեն անձի արժանապատվությունը վիրավորող վանկարկումներն ու գործողությունները (մթնոլորտը լրացուցիչ չչարացնելու համար)։

Բ. Անհրաժեշտ է, որպեսզի իշխանությունները րոպե առաջ դադարեցնեն քաղաքացիական հագուստով հրոսակների գործողությունները (սա ուղղակի կարող է հանգեցնել պոռթկման և հարյուր հազարներով մարդկանց բերել փողոց)։

Սա այն նվազագույնն է, որ կողմերը պարտավոր են անել լարվածությունը թուլացնելու և հետագա քայլերի հուզականությունը մեղմելու համար։

Իշխանությունն իր միջի զուսպ և ոչ օդիոզ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի (կամ պաշտոնյաների) հրապարակավ պետք է լիազորի՝ հանրավաքների կազմակերպիչների հետ բանակցություններ սկսելու համար։

Եթե զանգվածային պրոցեսները հրապարակավ բնորոշվում են որպես «թավշյա», ուրեմն լուծումների օրակարգը ևս պետք է լինի այդ տրամաբանության շրջանակներում՝ թավշյա, աստիճանական։

Կողմերը պետք է պատրաստ լինեն՝ քննարկելու և համաձայնության գալու հարցերի մեծ շրջանակի շուրջ, որոնք ներառելու են քաղաքական, հանրային և սոցիալական խնդիրներ։

Քաղաքական համաձայնության էությունը պետք է լինի.

1. Երկրի քաղաքական և հանրային կյանքի «ապաՀՀԿ-ացում»։ Դա պետք է լինի որոշումների, օրենքների և հրաժարականների միջոցով։ ՀՀԿ-ի «մենք ենք, և մեր դեմ խաղ չկա» փուլն այլևս ավարտված է։

2. Ընտրական օրենսգրքի փոփոխություն, ռեյտինգային համակարգի վերացում, ԿԸՀ ողջ կազմի հրաժարական, նոր կազմով ԿԸՀ ձևավորում, ընտրական հանձնաժողովների ձևավորման նոր մեխանիզմ, նոր դեմքեր, նոր տեխնոլոգիաներ։

3. Որոշակի փուլեր անցնելու հետո, նոր ընտրական համակարգով, նոր հանձնաժողովներով հանդարտ պայմաններում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացում։

Հանդարտ և կառուցողական բանակցությունների միջոցով երկարաժամկետ փոփոխությունների օրակարգ ձևավորելու և իրականացնելու, ինչպես նաև փոխադարձ անվստահությունը մեղմելու նպատակով.

1. Ապրիլի 24-ին կողմերը պարտավորվում են լինել բացառիկ զուսպ և զանգվածային գործողությունները սահմանափակել միայն հիշատակի տուրքի մատուցմամբ։

2. Բանակցությունների փուլում, ի հաստատումն ձեռք բերված պայմանավորվածությունների, քաղաքական համաձայնության արդյունքում ԱԺ նախագահի պաշտոնը զիջել «Ելք» խմբակցությանը։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Վահե Հովհաննիսյան
Էլինար Վարդանյան
Ստեփան Մարգարյան
Գեղամ Նազարյան

website by Sargssyan