Փարիզում կայացած աճուրդում 63 000 եվրոյով վաճառվել է «Պուտինի գրիչը»
Փարիզում կայացել է Drouot աճուրդի տան կազմակերպած վաճառքը, որի շրջանակներում ներկայացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պատկանող գրիչը:
Ինչպես հայտնում է ren.tv-ն, այն նախապես գնահատվում էր 80 000 եվրո, սակայն վաճառվել է 63 000 եվրոյով: Սև գույնի ինքնահոս գրիչը՝ զարդարված արծաթե երկգլուխ արծիվով և Swarovski բյուրեղներով, ձեռք են բերել հեռախոսով:
«Այն արվեստի գործ չի հանդիսանում, սակյան դրա եզակիությունն ընդգծված է քաղաքական իրականությամբ», - աղբյուրը մեջբերում է աճուրդի տան ներկայացուցչին:
Rusarminfo-ի փոխանցմամբ՝ աճուրդին ներկայացվել են նաև հայկական արվեստի ստեղծագործություններ, մասնավորապես՝ հայ նկարիչներ Մարիտիրոս Սարյանի, Վարդան Մախոխյանի և Արսեն Շապանյանի գործերը: