Իրանում վթարվել է իրանական նավթային ընկերության ուղղաթիռը
Իրանական նավթային ընկերության (IOOC) ուղղաթիռը, որը ուղարկվել էր R1 պլատֆորմ հիվանդ աշխատակցի տարհանման համար, թռիչքից քիչ անց ընկել է Պարսից ծոց, հայտնում է IRNA-ն:
Ուղղաթիռում 5 մարդ է եղել, 2-ը զոհվել է, օդաչուին հաջողվել է փրկվել, եւս երկուսը անհետ կորել են: Ներկայումս անհետ կորածների որոնողական աշխատանքներ են կատարվում:
Իրանի օֆշորային նավթային ընկերությունը (IOOC) աշխարհի ամենախոշոր օֆշորային նավթային ընկերություններից է, որն ունի ավելի քան 50 տարվա փորձ: Ընկերությունն իրանական նավթի մեկ երրորդն է արտահանում: