Անգելա Մերկելը հայտարարել է Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպման մասին
Այս թեմայով
- Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
- Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
- Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
- Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում լրագրողներին հայտնել է, որ թեմաների քանակությունը՝ Ուկրաինայից, գազից՝ մինչեւ Սիրիայի հարցերի լայն շրջանակը, մոտ ապագայում անմիջական քննարկում են պահանջում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես կարծում եմ, որ մենք կհանդիպենք մոտ ապագայում, սակայն ստույգ ամսաթիվն այսօր չի համաձայնեցվել»,- ասել է Կանցլերը: «Ես հեռախոսազրույց եմ ունեցել նախագահ Պուտինի հետ. խոսքը թե՛ «Հյուսիսային հոսքի», Ուկրաինայի, գազի տարանցման, թե՛ Սիրիայի մասին է», - լրագրողներին հայտնել է Մերկելը: