Մահացել է Բալաբեկ Շահնազարյանը
Կյանքի 80-րդ տարում մահացել է հայտնի գիտնական, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, հասարակական գործիչ Բալաբեկ Շահնազարյանը:
Նա հեղինակ է ավելի քան 200 գիտական և ուսումնամեթոդական աշխատությունների, որոնցից 3 մենագրություն, շուրջ 180 գիտական հոդվածներ, 15 մեթոդական ցուցումներ:
Գիտական հետազոտությունները նվիրված են տնտեսագիտության ոլորտում սկզբունքային մաթեմատիկական մեթոդների և մոդելների մշակմանը, այդ թվում ստոխաստիկական ծրագրավորմանը, ամբողջ թվային և դինամիկ ծրագրավորմանը և այլն:
Գիտական զեկուցումներով հանդես է եկել Կիևի, Լվովի, Մինսկի, Լենինգրադի,Կույբիշևի, Բաքվի և Թբիլիսիի պետական համալսարաններում և մի շարք գյուղատնտեսական ինստիտուտներում:
2016 թվից մինչ օրս ՀԱԱՀ, Ուսումնամեթոդական կենտրոնի ուսումնական գործընթացի վերահսկման, ինքնավերլուծության և որակի կառավարման բաժնի վարիչն էր: 2013 թվից մինչ օրս ՀԱԱՀ, Կրթության որակի վերահսկման հանձնաժողովի նախագահն էր:
Բալաբեկ Շահնազարյանը 2003-2007թթ. եղել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի խորհրդական, իսկ 1996-2007թթ. ղեկավարել է «Գարդման» հայրենակցական միությունը:
Top-News.am-ը ցավակցում է Բալաբեկ Շահնազարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ընկերներին:
Հոգեհանգիստը կկայանա ապրիլի 17-ին, ժամը 17,00-ին Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում: