Իրանի դպրոցներում արգելվել են օտարերկրյա սոցկայքերը
Իրանի կրթության նախարարությունն արգելել է դպրոցներում օտարերկրյա սոցմեդիայի օգտագործումը, հայտնում է Al Arabiya-ն՝ նկատելով, որ Իրանի իշխանությունները փորձում են սահմանափակել դրսի առցանց հարթակների ազդեցության չափը:
Դպրոցները պետք է օգտագործեն միայն տեղի սոցցանցերը, հայտնել են կրթության նախարարությունից:
Աղբյուրը մանրամասնում է, որ Իրանում ամենաշատ տարածում ունեցող սոցցանցերից են Telegram-ը՝ ամսական 40 մլն ակտիվ օգտատեր, ինչպես նաև Instagram-ը:
Մինչդեռ Facebook-ն ու Twitter-ն արգելափակված են Իրանում, սակայն VPN-ի միջոցով հնարավոր է հասանելիություն ստանալ դեպի այդ կայքերը:
Հայտնի է, որ տարեսկզբին Իրանի տարբեր քաղաքներում տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո, երկրի իշխանությունները ժամանակավորապես արգելափակել էին Telegram-ը՝ հավելվածին մեղադրելով զանգվածային անհանգստությանն արտասահմանից աջակցելու համար:
Դրանից հետո իշխանություններն աշխատում են իրանական սոցմեդիայի ցանցեր ստեղծելու ուղղությամբ: