ԱՄՆ-ի կենդանաբանական այգիներից մեկում գորիլան «սովորել» է յոգայով զբաղվել (տեսանյութ)
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի «Բուշ Գարդենս» թեմատիկ պարկում ապրող Բոլինգա անունով գորիլան «սովորել» է յոգայով զբաղվել՝ մարզվելով իր մարզչի հետ, հաղորդում է korrespondent.net-ը:
Հաստատության YouTube-ալիքում հրապարակված տեսանյութում երևում է՝ ինչպես է կենդանին մարզչի հետևից կրկնում յոգայի վարժությունները և նույնիսկ գլխիվայր կանգնում:
Պարկի ներկայացուցիչների պնդմամբ՝ այս տեսակի զբաղմունքներն օգնում են վստահելի ու դրական հարաբերություններ հաստատել կենդանիների հետ, ինչպես նաև՝ խթանում են նրանց թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես: