Այսօր՝ 10 հուլիսի 2020թ., 00:00
«Ուրարտուի» ֆուտբոլիստը կարիերան ավարտելու որոշում է կայացրել Ստամբուլի Սուրբ Սոֆիան պաշտոնապես դարձավ մզկիթ. Դատարանը հրապարակեց որոշումը Մամեդյարովը հրաժարվել է մեկնաբանել իր հրաժարականի մասին լուրերը Գերմանիան բուժաշխատողների խումբ է գործուղում Հայաստան Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ Ինչն է այսօր երկրի պրոբլեմը եւ ով է դրանց հեղինակը. այս հարցում, կարծում եմ, բոլորն ունեն նույն կարծիքը. Քոչարյան Կա՛մ երկրի թիվ մեկ պատասխանատուն անցել է դեմագոգիայի, կա՛մ փոխվելու է կառավարության ամբողջ կազմը. Գեւորգ Գեւորգյան Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Սեյրան Օհանյանին Ոչ մի զանգվածային ազատումներ չեն լինելու, իրենց ներուժը մեզ անհրաժեշտ է. Հայկ Եսայանը՝ «Բիլայնի» մասին Այո, Ղարաբաղի հարցի շուրջ մտահոգված եմ, չունեմ այն տպավորությունը, որ ճիշտ ուղղությամբ ենք առաջ գնում. Քոչարյան Անցկացվել է պայմանագրային զինծառայողների երդման արարողությունը Արմեն Սարգսյանն Արցախում հանդիպել է Արայիկ Հարությունյանի հետ Հայերեն խոսելը, տարին 1-2 անգամ առաքելական եկեղեցի գնալ մոմ վառելը դեռ հայրենասիրություն չէ. Քոչարյան Պեսկովն ասել է՝ ինչպես է Պուտինը վերաբերվում հոմոֆոբիային Սորոսից փող ստացած եզդիի անունն է Սաշիկ Սուլթանյան. Նարեկ Մալյան Չինաստանը պատասխան քայլեր կձեռնարկի ԱՄՆ պաշտոնյաների եւ հաստատությունների դեմ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը Մեգան Մարքլին արգելել է հերքել իր մասին լրատվամիջոցների տարածած լուրերն ու բամբասանքները «Լոռի»-«Արարատ» հանդիպումը չի կայանա Կտրելով փորձը եռանդից մենք ունենում ենք նաեւ այն, ինչ ունենք. Ռոբերտ Քոչարյան Պետությունը չի կարող արշավ սկսել իր իսկ Ազգային Եկեղեցու դեմ, պետք չէ լինել աստվածամարտ. Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան «Բիլայն»-ի աշխատակիցները բողոքի ցույց են իրականացնում Հայկ Եսայանի «Թիմ» ընկերությունը կգնի «Բիլայն»-ը. ՏՄՊՊՀ-ն թույլատրեց Ձեր կողմից հարուցված վարչական վարույթը կարճել՝ զանցակազմի բացակայության հիմքով. «5-րդ ալիք»-ի տնօրեն Կարող ենք իջեցնել կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը մինչև օրական 30-40 Ուսանողների չլսված «ռեկետ» ՀՊՏՀ-ում, ապօրինաբար ստիպում են վարձ վճարե՞լ. բուհը պարզաբանում է ԲԴԽ-ի որոշումն առանձնապես ծանր ցայտնոտի մեջ գցեց ՀՔԾ-ին. (տեսանյութ) 50 Cent-ը վիճաբանություն է սարքել ռեստորանում (տեսանյութ) 114 դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարությանը Մոսկվայում ի՞նչ են առաջարկում կորոնավիրուսից առողջացածներին «Ալիեւները զինադադար կմուրան». Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետեւել է Ամարասի վերականգնման աշխատանքներին (տեսանյութ) Նիդերլանդները Հայաստանին 200 հազար եվրո է փոխանցում կորոնավիրուսի դեմ պայքարի համար Զելենսկին վաճառել է տունն ու ընտանիքի հետ պետական նստավայր տեղափոխվել Փառատոն՝ մահերի և մշակութային բացարձակ կարանտինի ֆոնին Իտալիան արգելել է Հայաստանի քաղաքացիների և Հայաստան այցելած անձանց մուտքը Ես Շառլ Պեռոյի հեքիաթներին ավելի շատ եմ հավատում, քան՝ Աստվածաշնչին. Արսեն Թորոսյան «Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»․ քրեական ոստիկանությունը Հայրապետյանի ընտանիքին պատկանող հանգստյան գոտում է եղել Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից Ցավալի է, երբ տղամարդուն ոչ վայել պահվածքը նորմա է դարձել մի մարդու համար, որն այդպես էլ սեփական երեխաներ չունենալով, թիրախավորում է այլոց Վճիռ կայացնելու նախօրեին ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը քաղաքավարական այց է կատարել Եվրոպական դատարանի նախագահին Ապօրինի ծագմամբ գույքի գործերով դատախազ ընտրված Ս․ Գալյանի ամուսնու հայտարարագիրը ԲՑԺ պատվաստանյութը նվազեցնում է կորոնավիրուսից մահվան ռիսկը. հետազոտություն Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան Ոստիկանները բերման են ենթարկում Բաղրամյան 26-ի դիմաց «Ոչ խտրականությանը» խորագրով բողոքի ակցիա անողներին (տեսանյութ) Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել, թե ինչպես է օրը սկսում է հայկական ձեւով Չզիջել փողոցը քաոսին Աֆղանստանում վրացի 28 զինվորականի մոտ կորոնավիրուս է հաստատվել Պոմպեոն դժգոհ է Չինաստանի եւ Ռուսաստանի օգնությունից աֆրիկյան երկրներին Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի մեկական օջախ Արտակարգ դրության երկարաձգումը քաղաքական մոտիվացիա ունի. Արթուր Խաչատրյան Վրաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք Առաջիկա տարիներին նավթի գները կբարձրանան 100 դոլարից բարձր․ WSJ Արմեն Սարգսյան. Արդար դատական համակարգը երկրի զարգացման ու կայունության հիմնասյունն է Իտալիան արգելել է 13 երկրից ժամանողների մուտքն իր երկիր․ Հայաստանն այդ ցուցակում է «Վրացական երազանք»-ը Վրաստանի ամենահարուստ կուսակցությունն է Գատուզոն նոր պայմանագիր կկնքի «Նապոլիի» հետ Տնօրենը կրակել է 53-ամյա տղամարդու աչքին. հարուցվել է քրեական գործ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն աջակցություն է հայտնել Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորմանը Աշխարհում Covid-19-ի դեպքերի թիվը մոտենում է 12,3 միլիոնին, մահացածներինը՝ 555 հազարին, բուժվել է ավելի քան 6,7 միլիոն մարդ «Նա և իր կինը միշտ մեր կողմից են լինելու»․ Թրամփը հավանություն է տվել Քանյե Ուեսթի՝ նախագահ դառնալու ցանկությանը, սակայն հայտնել է, որ ռեփերն ի վերջո իրեն է աջակցելու Իշխանության ցուցումով ոստիկաններն իրականացնում են սադրանքների շղթա․ Կիվիրյան Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԲԴԽ նախագահի հետ Մահացել է Կարեն Վարդանյանը Կորոնավիրուսից մահացած պացիենտներից ամենաերիտասարդը 51 տարեկան էր, ամենատարեցը՝ 90, բոլորն ունեցել են քրոնիկական հիվանդություններ Նիկոլ Փաշինյանը երբեք պաշտոնանկ չի անի Արսեն Թորոսյանին. Նա անձեռնմխելի է Կորոնավիրուսով վարակման 557 նոր դեպք. կա 18 մահ 28-ամյա երիտասարդը՝ դժգոհ լինելով որդու բուժումից, գլխով հարվածել է բժշկի քթին. Նրան մեղադրանք է առաջադրվել Արա, լավ, ինչքա՞ն ա տեւելու էս դիմակահանդեսը. Կեցցե՜ դնչկալի բիզնեսը. Գեւորգ Պետրոսյան Երեւանի քաղաքապետը «ընդհատակից» է գործում․ ո՞ւմ ձեռքով է ամեն ինչ կատարվում ԱՄՆ պետքարտուղարը կեղծ է համարել Ղասեմ Սոլեյմանիի սպանության վերաբերյալ ՄԱԿ-ի փորձագետի եզրակացությունները Հայաստանը խնդիր ունի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գավաթի եզրափակիչը կանցկացվի առանց հանդիսականների Մի նախարարացու է՞լ չունեք. Ինչու Փաշինյանը չի կողմնորոշվում ՆԱՏՕ-ն և Ուկրաինան պայմանավորվել են ամրացնել ներկայությունը Սև ծովում Չինաստանում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացիներ չկան. ՉԺՀ-ում Հայաստանի դեսպան Ինչո՞ւ Մխիթարը. Նրա նշանակումը զարմացրել է ոմանց. Վարազդատ Կարապետյանը «սեւ ցուցակում» է Նավթի գները նվազել են Ինչու «Ընդերքի մասին» օրինագիծը հանվեց օրակարգից. ինչ կապ ունեն պատգամավորն ու փոխնախարարը Ժողովուրդը բոլորն են, այլ ոչ թե միայն քո կուսակցությունը ՍԴ դատավորներին հնարավոր է ընտրեն աշնանը. Փաշինյանն ուզում է արագացնել, բայց երկընտրանքի առջեւ են Ծանր խորհրդարանական օրեր են սպասվում
Հարցում

Մտահոգիչ պարզունակություն

Հրապարակվել է «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակութան ռազմավարությունը»։

Այն` իր կոնցեպցիայով, խնդիրները չպատկերացնելու խորությամբ, շատ ավելի վտանգավոր է, քան կարելի է պատկերացնել նրա դրույթների նախնական քննարկումներից ելնելով։

Ո՞րն է փաստաթղթի վտանգավորությունը

21-րդ դարի սովորողը և այս փաստաթղթի էությունը որևէ կապ չունեն։ Սա կոնֆլիկտ է 21-րդ դարի աշակերտի, թվայնացված սերնդի և այդ սերնդի համար կրթական քաղաքականություն մշակողների միջև։ Փաստաթղթի խնդիրները, ոճը, թիրախները, ձևակերպումներն անցյալ դարի են։

Չի կարող մի երկրում լինել «Լույս» հիմնադրամ, «ԱՅԲ-ի», Շիրակացու, Մխիթար Սեբաստացի և այլ դպրոցների աշակերտներ, չի կարող նույն երկրում շախմատը ներդրվել որպես հանրակրթական առարկա և լինեն նոր տեխնոլոգիական առաջադիմական լուծումներ՝ միաժամանակ լինել նման փաստաթուղթ։

Այս փաստաթուղթը սովորական թույլ կամ թերի փաստաթղթերի շարքից չէ։ Այն վկայում է խորքային պրոբլեմի մասին՝ ճիշտ չի գնահատվում իրականությունը, ճիշտ չի դրվում խնդիրը, ճիշտ լուծումներ չի առաջարկում։

Այլընտրանքային առաջարկ

«Այլընտրանքային նախագծեր խումբը» պնդում է. կրթական համակարգի առանցքային խնդիրը ոչ թե ռազմահայրենասիրական դաստիարակությունն է, որը չափազանց անորոշ և ինչ-որ տեղ սպեկուլյատիվ ձևակերպում է, այլ՝ քաղաքացու ձևավորումը։ Ընդհանրապես՝ «ռազմա»-ն և հայրենասիրությունը ճիշտ չէ միշտ իրար կապել։ Առողջ, մտածող, ազատ քաղաքացու ձևավորման դեպքում՝ հայրենիքի նկատմամբ քաղաքացիական պարտքի և համապատասխան գիտակցության ձևավորումը կլինի շատ հարթ ու բնական։

Ինչ վերաբերում է նախազորակոչային և հարակից խնդիրներին, ապա «Այլընտրանքային նախագծեր խումբը» գտնում է, որ այստեղ, իրոք, կան խնդիրներ, որոնք պետք է ճիշտ ձևակերպել և գտնել ճիշտ լուծումները։ Սա որևէ կապ չունի տեսական բարոյախրատականության և դասավանդվող «հայրենասիրության» հետ։ Սա լուրջ խնդիր է, որի արմատներն ու լուծումներն այլ հարթության մեջ են։ Մենք առաջարկում ենք հետևյալ մոտեցումները.

Խնդրի ձեւակերպումը

Առանցքային խնդիր է նախազինակոչային տարիքի տղաների մոտ հոգեբանական, ֆիզիակական և կամային անպատրաստությունը զինվորական ծառայությանը։

Սա խնդիրներ է ստեղծում զորակոչի կազմակերպման համար, կազմալուծում է բարձր դասարաններում ուսման մթնոլորտը, շատ ընտանիքների համար արտագաղթի մասին մտածելու առիթ է դառնում, փոխում է տղաների մասնագիտական կրթության հեռանկարները և, ընդհանրապես, ամբողջ կենսագրությունները։

Հաջորդ փուլում՝ արդեն ծառայության անցնելուց հետո, սա հաճախ բերում է խորը դեզադապտացիայի և ոչ համարժեք վարքի՝ իր բոլոր դրևորումներով։

Մենք առաջարկում ենք՝

1. Փոխել Նախնական զինվորական պատրաստություն առարկայի ողջ տրամաբանությունը։ Հրաժարվել այսօրվա ուսուցման ձևական մեթոդներից։ Դրա փոխարեն՝ ՆԶՊ նոր համակարգով բոլորը պարտադիր պետք է այցելեն զորամասեր։ Նպատակը՝ թուլացնել 18 տարեկանում պարտադիր զինծառայության անցման փուլի շոկը, դեզադապտացիան, անորոշ և, որպես կանոն, բացասական սպասումները։ Հնարավորություն տալ, որ 16-17 տարեկանում տղաները (ցանկության դեպքում՝ նաև աղջիկները) տեսնեն՝ ինչ է զորամասը, զինվորի առօրյան՝ սնունդը, հագուստը, իրական հրամանատարը։ Որտեղ է ինքը ծառայելու, ինչպիսին է լիելու իր առօրյան, միջավայրը։ Նման աստիճանական ինտեգրումը չափազանց կարևոր է։ Սա կարող է լինել բանակի մասին «վտանգավոր լեգենդների» դեմ պայքարի ամենաէֆեկտիվ տարբերակը։ Հասկանալի է, որ խոսքը մեկ անգամ զորամաս էքսկուրսիայի մասին չէ։ Խոսքը պարբերական նպատակային և պարտադիր այցերի և տեղում ուսումնառության մասին է։ Այս մշակույթի ներդրմամբ շահելու են բոլորը՝ թե՛ կրթությունը, թե՛ բանակը, թե՛ զորակոչիկը, թե՛ հասարակությունը

2. Պետք է կազմակերպվել ՆԶՊ-ի ճամբարային տարբերակը՝ զորամասերում կամ մոտակա բնակվայրերում։ Ճամբարը պետք է լինի պարտադիր ու դասասենյակներից դուրս (ի դեպ, Հայաստանյան որոշ կրթօջախներում կա նման փորձ)։ Ազգ-բանակի կոնցեպցիան հենց սա է ենթադրում՝ հասարակության և բանակի չընդհատվող կապը։

3. Կտրուկ խստացնել ՆԶՊ-ի պահանջները. ավագ դպրոցներում բոլորն անխտիր պետք է սովորեն օգտվել զենքից, ունենան ոչ տեսական, այլ՝ պրակտիկ ծանոթություն զինատեսակների հետ։ Պարտադիր իրական պարապմունքներ հրաձգարաններում և այլն։

4. Կտրուկ խստացնել քաղպաշտպանության ուսուցումն աղջիկների համար։ Տեսական դասերից անցնել պրակտիկ, կիրառական ուսուցման։ Բոլոր աղջիկները պետք է ստանան առաջին բուժօգնության հիմնական գիտելիքները՝ ցավազրկել, կոտրվածքների անշարժացում, սրսկում, վիրավորի տեղափոխում և այլն։ Ամեն ինչից անկախ՝ Հայաստանը սեյսմիկ ակտիվ գոտում է և պատերազմի մշտական վտանգի առաջ։ Որպես պարտադիր ուսման մաս ներդրվելով՝ տարիների ընթացում սա ուղղակի կվերածվի մշակույթի։

5. Դպրոցական շրջանակներում որպես պետական քաղաքականություն ներմուծել ռազմա-մարզական խաղերի հասկացությունը։ Սրանք միջդպրոցական, միջբուհական մրցումներն են՝ խաղեր, որոնք անց են կացվում հիմնականում զինվորական ծառայությանը մոտ մարզաձևերում՝ հրաձգություն, ալպինիզմ, խոչընդոտների հաղթահարում, հետախուզական խնդիրներ, տեղանքում կողմնորոշում, առաջին օգնություն և այլն։ Այս մրցումները տարբեր խրախուսանքների, տրվող իրական արտոնությունների և լուսաբանման միջոցով պետք է դառնան շատ հեղինակավոր և զանգվածային, կրեն ոչ ֆիկտիվ, ոչ ցուցադրական բնույթ, պետք է ապահովվի իրական ներգրավվածություն, իրական ոգևորություն։ Սա նաև աղջիկների համար է։

6. Պետք է կրթել ապագա զինվորներին, որոնց կրթական ցենզը սովորաբար շատ ցածր է։ Պետք ապահովել որոշակի կրթական-արժեհամակարգային ստանդարտ։ Պետք է նրանց հետ աշխատել այն լեզվով, որը նրանց ընկալելի է և այն մարդկանց միջոցով, որոնք այդ սերնդի ու խավի համար հեղինակություն են։ Պետք է հասկանալ՝ ովքեր են նրանք ու կազմակերպել նրանց մուտքը դպրոց և նրանց երկխոսությունը 15-17 տարեկանների հետ։ Դրանք կարող են լինել մարդիկ տարբեր ոլորտներից, բայց լինեն իրական հեղինակություններ։

7. Մենք ունենք ապրիլյան պատերազմի մասնակիցներ, վիրավորներ, մարտական հերթապահությունը պատվով կատարած և խաղաղ կյանք վերադարձ հազարավոր երիտասարդներ։ Պետք է ապահովել նրանց կապը 15-17 տարեկանների հետ։ Սրանից լավ նախապատրաստում դժվար է պատկերացնել։ Պետք է գտնել ճիշտ տարբերակները և սկսել աշխատել։ Ընդ որում, սա օգտակար է թե՛ նախազորակոչիկներին, թե՛ զորացրվածներին։

8. Հայաստանում պետք է ՆԶՊ և քաղպաշտպանության քննությունը համարվի դպրոցի պարտադիր ավարտական քննություն և լինի ամենաբարդը, կարևորը և օբյեկտիվը։ Սրանով մենք որակապես մեծ քայլ արած կլինենք հասարակության և բանակի կապի, անվտանգության լրջության գիտակցման և ընդհանրապես հասարկության լրջության և կայացման առումով։

Ամփոփում

Ա. Մենք արձանագրում ենք, որ իսկապես կա լուրջ խնդիր և առաջարկում ենք իրական քայլերի համակարգ, որոնք կարող են այլոց կողմից շտկվել, ավելացվել, վերամշակվել։ Բայց դրանք պետք է լինեն իրական քայլեր ու ներդրվեն։

Բ. Պետք է կազմվի նոր փաստաթուղթ և տրամաբանական կլինի, որ այն անի ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Սա ոչ միայն բարոյական իրավունքի հարց է, քանի որ սա բանակում սկսված բարեփոխումների մի հատվածն է, այլ նաև՝ տրամաբանված լուծում, քանի որ այդպես ապահովված կլինի առաջարկվող քայլերի կիրառական կողմը։ Լավ փաստաթղթի և իրական կյանքում ներդրման համար շատ կարևոր է նաև Սպորտի և երիտասարդության նախախարության, Արտակարգ Իրավիճակների նախարարությունը, ԿԳՆ, տարբեր՝ ոլորտին առնչվող ՀԿ-ների և, իհարկե, կրթօջախների ներկայացուցիչների մասնակցությունը։ Նոր և թարմ մոտեցումներով փաստաթուղթն ուղղակի պարտադրված է մեզ և կփոխի մեր առաջ կանգնած իրական խնդիրների ընկալման լրջությունը։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

website by Sargssyan