Ադրբեջանում «լռության օր» է
Այս թեմայով
- ԵԱՀԿ-ն հրապարակել է Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը
- Ադրբեջանում ընտրախախտումների մասին բարձրաձայնած միջազգային դիտորդները կանչվել են ԱԳՆ
- Ադրբեջանի ընդդիմությունը նախագահական ընտրությունների արդյունքները չի ճանաչում
- Ադրբեջանում մեկնարկել են նախագահական ընտրությունները. պայքարում է 8 թեկնածու
Ադրբեջանում ավարտվել է ապրիլի 11-ին կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավը. երկրում «լռության օր» է հայտարարված:
Trend-ի փոխանցմամբ՝ նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մարտի 19-ին եւ ավարտվել քվեարկությունից 24 ժամ առաջ:
Ադրբեջանի նախագահական ընտրություններին 8 թեկնածու է մասնակցելու: Քվեարկության օրը երկրի 125 ընտրատարածքներում բացվելու է 5.426 մշտական եւ 215 ժամանակավոր ընտրատեղամաս:
Քվեարկության ընթացքին հետեւելու է 871 միջազգային եւ 57.373 տեղական դիտորդ: