Քեռի Ֆեոդորը, շունը եւ կատուն շատ են փոխվել, իսկ Ուսպենսկին դատի է տվել
«Սոյուզմուլտֆիլմը» սոցցանցերում տարածել է «Վերադարձ Պրոստոկվաշինո» մուլտի առաջին սերիան: Այն հայտնի Քեռի Ֆեոդորի մասին պատմող մուլտֆիլմի շարունակությունն է, բայց առանց հեղինակի՝ Էդուարդ Ուսպենսկու համաձայնության: Նա դատի է տվել մուլտի հեղինակներին:
Իսկ հերոսները փոխվել են: Քեռի Ֆեոդորը ակնհայտորեն փոխվել է, կատու Մատրոսկինը գիրացել եւ չարացել է, շուն Շարիկը ավելի շատ է քայլում մարդու նման, Քեռի Ֆեոդորի մայրը աղջիկ ունենալուց հետո փոխվել է եւ ակնհայտորեն կրծքերը փոքրացրել: