Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը շարունակելու են սերտացնել կապերը ռազմական ոլորտում
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
- ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները թուրքական Գիրեսուն քաղաքում կայացած երկօրյա գագաթնաժողովի ավարտին երեկ համատեղ հռչակագիր են ստորագրել` պարտավորվելով խորացնել եռակողմ ռազմաքաղաքական համագործակցությունը:
«Մեր համագործակցությունը օրինակելի բնույթ է կրում: Մեր երկրների կողմից իրականացվող բոլոր տարածաշրջանային էներգետիկ, առևտրային նախագծերը մեծապես կախված են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի [պաշտպանության նախարարությունների] համագործակցության մակարդակից», - հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան:
Վրաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը նաև ասել է, որ առաջիկայում Թբիլիսին և Անկարան պատրաստվում են խորացնել համագործակցությունը ռազմատեխնիկական ասպարեզում: «Մենք արդեն իսկ հստակեցրել ենք այդ համագործակցության հստակ ժամկետները», - նշել է Իզորիան եռակողմ հանդիպման ավարտին կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: