Վրաստանի վարչապետը մտադիր չէ հրաժարական տալ
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին չի պատրաստվում հրաժարական տալ: Նա կոչ է արել բոլոր նրանց, ովքեր հաշվում են նրա հրաժարականի օրերը, հանգստանալ, քանի որ դա դեռ մի քանի տարի տեղի չի ունենա, փոխանցում է Georgia Online- ը:
«Որպեսզի կառավարության վարչակազմում ճեպազրույցները ձանձրալի չլինեն, ցանկանում եմ մի քանի խոսք ասել եւ դիմել այն մարդկանց, որոնք բամբասկոտ կաչաղակի նման թափառում են կառավարության վարչակազմի 11-րդ հարկում եւ թայմերներ են դրել վարչապետի հրաժարականի վրա. ցանկանում եմ վստահեցնել, որ այդ թայմերը չի զանգի դեռ մի քանի տարի: Ուստի թող հանգստանան, լավ քնեն, մինչ Վրաստանը առաջ կգնա»,- հայտարարել է Գեորգի Կվիրիկաշվիլին: