1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 24 հոկտեմբերի 2018թ., 00:00
Հարկային տեսչությունը հարձակվել է ETTO KIDS մանկական զարգացման և ժամանցի կենտրոնի վրա Արմեն Սարգսյանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան Առանց հիշողության հասարակությունն անչափ խոցելի է Օլգա Բուզովայի ու Քսենյա Բորոդինայի հայկական պարը «Միսիս աշխարհ-2014»-ի տարեդարձին (տեսանյութ) ՀՅԴ-ականը մտահոգություն ունի, որ Փաշինյանը կօրինականացնի նույնասեռ ամուսնությունները Բրյուսովի անվան համալսարանում լեսբուհիները ծեծել են մի ուսանողուհու Այսքանից հետո ԱԱԾ-ն պարտավոր է ապահովել Լենա Նազարյանի անվտանգությունը Քիչ շարժունակ կենսակերպը ծխելուց ավելի վտանգավոր է Տղամարդը լուսանկարել է անդունդի եզրին գտնվող սիրահարներին և նրանց է որոնում Սև ծովի հատակին հնագույն, չվնասված նավ է հայտնաբերվել Կիպրոսի բնակիչը ներսից տեսագրել է տորնադոն Արքայազն Չարլզի կինը՝ Քամիլան, ապահարզան է պահանջում Սլովակիայի վարչապետի ավտոմեքենան եղջերուի է բախվել (Տեսանյութ) Խաշոգջիի սպանությունը մանրակրկիտ ծրագրվել էր. Էրդողան Դավիթ Տոնոյանի հրամանով ԶՈՒ մի խումբ պաշտոնյաներ ենթարկվել են կարգապահական տույժի «Լիահույս ենք, որ ՀՀ ղեկավարությունը մոտ ապագայում քաղաքական կամք կդրսևորի բանակցային գործընթացը շարունակելու համար». Մամեդյարով «Երկիրը կառավարում է «գողական երազանքը». Գրիգոլ Վաշաձե Թրամփը զորք կուղարկի սահման՝ ներգաղթյալների բազմահազարանոց «քարավանը» կանգնեցնելու համար (լուսանկարներ) Մենք իշխանություններից աջակողմյան ղեկով մեքենաների խնդրի լուծում ենք սպասում հօգուտ Հայաստանի քաղաքացիների Դատարանը վարույթ է ընդունել Քոչարյանի որդու հայցը՝ ընդդեմ Արթուր Վանեցյանի Բաքուն պատրաստ չէ կոնկրետ քայլերի գնալ ղարաբաղա–ադրբեջանական հակամարտության կարգավորման համար Խաշոգջիի մարմինը գտել են Սաուդյան Արաբիայի հյուպատոսի նստավայրում. Դողու Փերինչեք Փետրվարի 31-ի որոշումը եւ պապայի 25-ամյա քաղաքապետը ԵԱ. Հայաստանը նվաճեց արծաթե եւ բրոնզե մեդալ Ադրբեջանի ԱԳ նախարարը խուսափել է ՀԱՊԿ–ին անդամակցելու մասին հարցի պատասխանից Բաքվի դպրոցներից մեկում մի ամբողջ զինանոց են գտել «Ոչ ես, ոչ իմ հարազատներից որևէ մեկը չի պատրաստվում լքել Հայաստանը». Արմեն Գևորգյան Շարլիզ Թերոնը մերկացել է Dior-ի համար. թիզերի առաջին կադրերը Նիկոլ Փաշինյանին կառաջադրեն վարչապետի թեկնածու Եվգենի Պետրոսյանի օգնականը մեկնաբանել է իր հղիության մասին լուրերը Դեպի ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների «քարավանին» մեկ գիշերում 5.000 մարդ է միացել (լուսանկարներ, տեսանյութ) Ութամյա կրթությամբ անասնագողը դարձել է Լուսահովտի գյուղապետ Ֆուտբոլի հայ տեսուչներն ու մրցավարները նշանակումներ են ստացել Եվրոպայում 8-րդ դասարանի աշակերտը դանակով հարձակվել է ուսուցչի վրա Անոմալ ուժեղ կարկուտը Հռոմի փողոցները ծածկել է սառույցի հաստ շերտով (լուսանկարներ, տեսանյութ) Ուսեյն Բոլթը մերժել է ավստրալական ֆուտբոլային ակումբին Ադրբեջանի ԳՇ պետը մեկնել է Իսրայել Ինչպես հեռավորությունից Android-ից գաղտնաբառեր գողանալ (Տեսանյութ) Թելման Թադեւոսյանը նշանակվել է Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անհրաժեշտ ստորագրությունները հավաքվել են. ՀՅԴ–ն հրաժարվել է միանալ Արման Աբրահամյանը նշանակվել է Երեւանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար «Ծառուկյան»-ը եւ «Ելք»-ը արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաք են սկսում. Օրակարգում կրկին ԸՕ-ն է Ռուս-ամերիկյան պայմանագրի չեղարկումը կունենա ծանր հետևանքներ Կանխատեսելի նշանակումն արվեց Ստամբուլում բանտից փախած հանցագործը փողոցում 11 մարդու է դանակահարել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկն ու նրա ընկերները կասկածվում են քաղաքացուն դաժան ծեծելու մեջ Թեժ պայքար ընդդիմության «թափուր աթոռը» զբաղեցնելու համար Կապանի հաղթած քաղաքապետին առաջարկել էին անդամագրվել ՔՊ-ին Իշխանությունը չէ, որ պետք է որոշի մամուլի ազատության աստիճանը Սեքս-ռոբոտը Tinder-ում 2 ժամում ծանոթացել է 92 տղամարդու հետ Որոշել են կրճատել նախարարությունների թիվը Լոռու նորանշանակ մարզպետի ունեցվածքը Գալկինը դահլիճներ է լցնում՝ Պուգաչյովային դավաճանելուց հետո իր համերգներին Ընտրական օրենսգրքի փոփոխությունները տապալելով ՀՀԿ-ն ծառայություն մատուցեց Նիկոլ Փաշինյանին Չեմպիոնների լիգա. Օրվա խաղերի անոնս Սահմանադրական խառնաշփոթ. հնարավոր դավադրությունների սպասելիս. Բա որ հանկա՞րծ Սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգին խեղդամահ է եղել, երբ փորձել է փախուստի դիմել․ «Ռոյթերզ» Պետությունը՝ իշխանության խաղալիք Քննիչների շրջանում դժգոհությունները խորանում են Բարի մարդիկ ավելի շատ պարտքեր ունեն Ամեն ինչ կախված է Արմեն Սարգսյանից Գիտնականները պարզել են, թե ինչպիսի տղամարդկանցից են ծնվում ամենաառողջ երեխաները Ջուլիանի․ «Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը, այն պատմական փաստ է» Առանց սեքսի հարաբերությունները նույնպես կարող են երջանիկ լինել. հոգեբան Բելառուս լրագրողի արկածները Երեւանում Ինդիանապոլիսի կենդանաբանական այգում էգ առյուծը սպանել է արուին և իր երեք ձագերին Ադրբեջանում Լինչի դատաստանի են ենթարկել ամուսնացած կնոջը գայթակղողին Եթե ցանկանում եք նիհարել, ապա մի հրաժարվեք տեկիլայից «Իրենց սեփական աշխատանքային թերությունները թող չփաթաթեն ՀՀԿ-ի վզին». Էդուարդ Շարմազանով Հրուշակեղենի հայրենական արտադրողները բողոքում են Քրեական գործ է հարուցվել «Ֆլեշ» ՍՊԸ տնօրենի նկատմամբ «Տնտեսական աճի տեմպը շարունակում է գահավիժել». Հրանտ Բագրատյան Խոշտանգում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության Սևանի բաժնի երեք ծառայողներն ազատության մեջ են ՀՀԿ-ն բոյկոտեց, ԸՕ փոփոխությունները չընդունվեցին Նիկոլ Փաշինյանը կրկին սպառնում է ժողովրդին փողոց հանել Ալավերդու պղնձաձուլական գործարանը փակվել է արտանետումների պատճառով Ճգնաժամի պատճառը պարտադրանքն է Լեւոն Արոնյանը տարել է 2 հաղթանակ եւ կմրցի Սամուել Սեւյանի հետ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը քվեարկության կդրվի 17.30-ին. ԱԺ-ն խորհրդի նիստ է անում Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքից կան դանակահարվածներ. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
Հարցում

Արոնյանի տարօրինակ պարտությունների գաղտնիքը

Հայ շախմատասերները հավակնորդների եզրափակիչ մրցաշարից առաջ լուրջ հույսեր ունեին, որ մեր լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը կպայքարի առաջին տեղի համար եւ ամիսներ հետո աշխարհի չեմպիոնի կոչումը կվիճարկի նորվեգ Մագնուս Կառլսենի հետ:

Նման հույսերը լուրջ հիմքեր ունեին: Արոնյանը լավ մարզավիճակում էր եւ աստիճանաբար վեր էր բարձրանում դասակարգման աղյուսակում: Ցավոք, դեռ մրցաշարի ավարտից առաջ կարող ենք ձաստել, որ Արոնյանը մեր եւ իր հույսերն այս անգամ եւս չի իրականացնի: Միջնամասում Արոնյանը մի քանի անակնկալ եւ տարօրինակ պարտություններ կրեց:

Իհարկե, որեւէ մեկը երաշխավորված չէ պարտություններից, բայց շախմատիստները կվկայեն, որ նման մակարդակի շախմատիստները մեկը մյուսի հետեւից այսպես չեն պարտվում:

Երրորդ տուրում շատ արագ պարտվելով Կրամնիկին, Արոնյանը հաջորդ տուրում հաղթեց Կարյակինին եւ շատերը մտածեցին, որ պարտությունը էապես չի ազդի հետագա պայքարի վրա, բայց այն ինչ տեղի ունեցավ հետո սարսափ ֆիլմի սցենար է հիշեցնում:

Լեւոն Արոնյանը վեցերորդ տուրում զիջեց Սո Վեսլիին, իսկ հաջորդ խաղում պարտվեց Ֆաբիանո Կարուանային, այն էլ այնպես, կարծես իր նպատակն անպայման հենց պարտվելն էր: 

Ութերորդ եւ իններորդ տուրերում խաղալով ոչ-ոքի, ընդ որում, ջանքեր չգործադրելով հաղթանակի համար, Արոնյանը տասներորդ տուրում պարտվեց Կրամնիկին, որն այս մրցաշարում, մեղմ ասած, լավ հանդես չի գալիս եւ հաղթում է միայն Արոնյանին:

Այս պարտությունից հետո Լեւոնը նույնպես, կարծես ցուցադրաբար, եւ ինչ որ բան հասկացնելու համար վերցրեց եւ պարտվեց Կարյակինին:

Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր: Արոնյանին մնում է խաղալ Կարուանայի եւ Սո Վեսլիի հետ: Իսկ մրցաշարային աղյուսակն այնպիսի տեսք ունի, որ առաջին տեղի համար կարող են պայքարել, իսկ ավելի ճիշտ, չեն կարող պայքարել միայն Կրամնիկը, Սո Վեսլին եւ մեր Լեւոնը:

Կարյակինն ու Կարուանան ունեն յոթական, իսկ Դինգ Լիրենը, Գրիշչուկը եւ Մամեդյարովը վաստակել են վեց եւ կես միավոր:

Մինչեւ 12-րդ տուրը բավական լավ վիճակում էր Շաքրիյար Մամեդյարովը, բայց զիջելով Դինգ Լիրենին նա բարդացրեց իր գործերը եւ լավ նվեր մատուցեց Գրիշչուկին եւ Կարուանային: Հենց վերջինիս եւ Արոնյանի խաղից մեծապես կախված կլինի Մամեդյարովի ճակատագիրն այս մրցաշարում: Լեւոնն իր խաղով կարծես հենց սկզբից մեզ հասկացրեց, որ այս մրցաշարում ինչ որ բան այնպես չէ, եւ որ իր պայքարն անիմաստ է: 

Հենց սկզբից էլ ակնհայտ էր, որ ունենք հաղթողի երեք հիմնական հավակնորդ, որոնց վրա, ինչպես ասում են, հսկայական խաղադրույքներ են արված:

Կարուանային վաղուց են նախապատրաստում աշխարհի չեմպիոնությանը եւ նրա վրա հսկայական գումարներ են ծախսվել եւ ծախսվում: Ռուսաստանը խաղադրույք է արել Կարյակինի վրա, իսկ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ, կարելի է կռահել, թե որքան մեծ գումարներ են ծախսվել Մամեդյարովի հաղթանակի համար:

Կարուանան Արոնյանից բացի մրցելու է Գրիշչուկի հետ: Առաջին տեղը գրավելու համար նրանից գերջանքեր են պահանջում: Երկու խաղում էլ նա հանգիստ կարող է պարտվել: 

Կարյակինը մրցելու է Սո Վեսլիի եւ Դինգ Լիրենի հետ: Կարելի է ասել Կարյակինի հնարավորությունները մի փոքր ավելի բարձր են քան Կարուանայինը, բայց այստեղ, վճռական խոսքը պատկանելու է Արոնյանին: Ում կօգնի Արոնյանը: Սա է հարցերի հարցը, որի պատասխանից շատ ու շատ հարցեր կստանան իրենց պատասխանները:

Ինչ վերաբերում է Մամեդյարովին, ապա նա նախ պետք է խաղա Գրիշչուկի, ապա նաեւ Կրամնիկի հետ: Կարելի է ենթադրել, որ ռուսաստանցի շախմատիստները կխաղան ոչ միայն իրենց, այլ նաեւ իրենց համերկրացի Կարյակինի հաղթանակի համար:

Գարիկ Գասպարյան

Top-News.am 

website by Sargssyan