Ախր իսկապես սիրուն չէ, ավելին՝ գեշ է (Լուսանկար)
Երեւանում հերթական այլանդակության եւ անճաշակության հետ ենք բախվելու կամ արդեն բախվում ենք:
Դեպի Մանկական երկաթուղի տանող զբոսայգին ամիսներ առաջ, ըստ քաղաքապետարանի, սկսեց բարեկարգվել: Արդեն իսկ պարզ է, թե ինչ է իրենից ներկայացնում բարեկարգում կոչվածը: Մենք արդեն տեսնում ենք այս անճաշակությունը:
Կարեւոր չէ, ով է հեղինակը, ով` պատվիրատուն: Ակնհայտ է, որ այն տգեղ է, անգամ ռաբիզ, եւ քանի դեռ ուշ չէ, այն պետք է ապամոնտաժվի: Երեւանը, հատկապես կենտրոնը, կանաչ տարածքների խիստ պակաս է զգում, իսկական զբոսայգիների պակաս: Հիմա վերցրին եւ զբոսայգին վերածեցին ինչ որ անհասկանալի կառույցի:
Top-News.am