Հարավային Կորեան հայտնել է ԿԺԴՀ-ի հետ բանակցությունների անցկացման օրն ու վայրը
Այս թեմայով
- Պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների հանդիպում
- Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերի 12-ին կամ 13-ին Փհենյանում
- Սեուլի եւ Փհենյանի առաջնորդների հանդիպումը կարող է կայանալ Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում
- Չինաստանն ու Ռուսաստանը Կորեային պաշտպանեցին ԱՄՆ-ի հարձակումից
ԿԺԴՀ-ն ընդունել է Կորեայի Հանրապետության առաջարկը ՝ մարտի 29-ին բարձր մակարդակի վրա բանակցություններ անցկացնել՝ որոշելու համար ապրիլին միջկորեական գագաթնաժողովի անցկացման վայրն ու օրը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեական միավորման նախարարությունը։
Մարտի 22-ին Սեուլը Փհենյանին տեղեկացրել էր իր առաջարկի մասին։ Բանակցությունները կայանալու են Փհանմունձոմ սահմանամերձ կետում, ապառազմական գոտում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարավկորեական պատվիրակությունը, որի կազմում երեք մարդ է լինելու, ղեկավարելու է Չո Մյոն Գյոնը, մյուս անդամները նախագահի աշխատակազմի ու Ազգային հետախուզության ծառայության ներկայացուցիչներ են ։
Մարտի 5-6-ը Հարավային Կորեայի ներկայացուցիչները այցելել են Փհենյան, որտեղ հանդիպում են ունեցել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Ուղեւորության արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն ապրիլի վերջին անցկացնել ԿԺԴՀ –ի ու Հարավային Կորեայի առաջնորդների հանդիպումը։ Փհենյանն արդեն տեղեկացրել է, որ պատրաստ է խորհրրդակցություններ սկսել Վաշինգտոնի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որոնց ընթացքում հնարավոր է կքննարկվի Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու թեման։