Էդուարդ Ֆիլիպ. Բոլոր այն տեղեկությունները, որոնց մասին ես խոսում եմ, մեզ ստիպում է մտածել, որ սա ահաբեկչական գործողություն է
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Տրեբ ավանում մի զինյալ, ով ներկայացել է որպես «Իսլամական պետություն» ահաբեկչական շարժման մարտիկ, տեղական խանութում պատանդառել է մի քանի մարդու:
Վարչապետ Էդուարդ Ֆիլիպը լրագրողներին ասել է, որ պատանդային իրավիճակը «ահաբեկչական գործողություն» է:
Նա ասել է. «Պատանդային իրավիճակը շարունակվում է, գործողությունն ավարտված չէ, բոլոր այն տեղեկությունները, որոնց մասին ես խոսում եմ, մեզ ստիպում է մտածել, որ սա ահաբեկչական գործողություն է»:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը BFMTV- ին, ասել է, որ չի կարող հաստատել, որ երկու մարդ սպանվել է:
Top-news.am