Ռուսաստանում կայացած նախագահական ընտրությունները խախտումներով են ընթացել. ԱՄՆ պետդեպ
Այս թեմայով
- Գենադի Զյուգանովը ճանաչել է Ռուսաստանի նախագահական ընտրությունների արդյունքները
- Ռուսաստանում ընտրություններին ընդառաջ հետապնդում են ակտիվիստներին
- Նախագահի թեկնածու Սոբչակին հրել եւ վայր են գցել
- Պուտինը ԿԸՀ է ներկայացրել ընտրություններում իր թեկնածության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը (տեսանյութ)
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հաղթանակը Ռուսաստանի նախագահական ընտրություններում սպասելի էր, և ուշադրություն է դարձրել քվեարկության ընթացքում բազմաթիվ խախտումների վրա:
«Նախևառաջ, ես պարզապես կցանկանայի նշել, որ ոչ մի անսպասելի բան տեղի չի ունեցել նրանում, որ Վլադիմիր Պուտինը վերընտրվել է և մնացել Ռուսաստանի առաջնորդ: Մենք արդեն երկար ժամանակ խոսում ենք շատ ազատությունների սահմանափակման մասին, որոնցից ՌԴ-ում պետք է օգտվեին, բայց չունեն նման հնարավորություն»,- նշել է Նոյերթը:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ում ուշադիր հետևել են Ռուսաստանի ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների, մասնավորապես՝ ԵԱՀԿ-ի եզրակացություններին:
«Նրանք նախնական զեկույց են հրապարակել ընտրությունների վերաբերյալ: Մենք հիմք չունենք կասկածելու, որ այդ զեկույցի եզրակացությունները ճիշտ չեն: Մենք ունենք այդ եզրակացություններին վստահելու բոլոր պատճառները»,- նշել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:
Նոյերթը մի քանի մեջբերում է արել փաստաթղթից, որում ասվում է, որ Ռուսաստանում ընտրությունները «տեղի են ունեցել չափազանց վերահսկվող իրավական և քաղաքական միջավայրում և ուղեկցվել են քննադատության մշտական ճնշումներով»: Պետդեպում նաև ուշադրություն են դարձրել նրա վրա, որ «որոշ մարդկանց վճարել են քվեարկության համար», իսկ «ընդդիմության առաջնորդներին վախեցրել են և ազատազրկել»:
Նախնական տվյալների համաձայն՝ մարտի 18-ին կայացած նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների մոտ 77%-ը։