Հրաձգություն Մերիլենդի դպրոցում. կա 1 զոհ, 2 վիրավոր
Մերիլենդի դպրոցում կրակոցների արդյունքում մեկ մարդ է սպանվել: AP-ի տվյալներով՝ կրակոցներ արձակած դեռահասը վիրավորել է մի աղջկա եւ մի տղայի, մինչեւ դպրոցի պահակը կհասցներ կմիջամտեր: Հրաձգության արդյունքում հրաձիգը մահացու վիրավորվել է, ասել է շերիֆը:
Շերիֆ Թիմ Քեմերոնն ասել է, որ նույն դպրոցի աշակերտը հիվանդանոցում մահացել է, իսկ մյուս երկու աշակերտները ծայրահեղ վիճակում են: