Թրամփը զանգել է Պուտինին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները խոսել են տարբեր ոլորտներում գործնական համագործակցության զարգացման, այդ թվում ռազմավարական կայունության եւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցերում: Մասնավորապես, ընդգծվել է սպառազինությունների մրցավազքի սահմանափակմանն ուղղված համակարգված ջանքերի կարեւորությունը:
Քննարկվել է նաեւ սիրիական խնդիրը եւ Ուկրաինայի ներքին ճգնաժամը: Երկուստեք նշվել է, որ դրանց կարգավորման հարցում անհրաժեշտ է արագ առաջընթացների հասել:
Կողմերը գոհունակություն են հայտնել Կորեական թերակղզում լարվածության որոշակի նվազման առումով: Շեշտվել է իրավիճակը խաղաղ, դիվանագիտական միջոցներով լուծելու հետեւողական ջանքերի շարունակման նպատակահարմարությունը: