Մարմնավաճառներին այցելողները «հիվանդ մտածողությամբ» հանցագործներ են. Հռոմի Պապ
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է հարկադիր պոռնկությունը և նախօրեին Վատիկանում իր ելույթի ժամանակ սեքսի համար վճարող տղամարդկանց անվանել հանցագործներ ու «մտավոր հիվանդ» մարդիկ. հաղորդում է Gazeta.ru-ն:
«Դա սիրով զբաղվել չէ: Դա կնոջը տանջել է: Եկեք չխառնենք տերմինները»,- ասել է պապը:
Պապը նաև նշել է, որ մարմնավաճառներին հաճախ այցելող տղամարդիկ «հիվանդ մտածողությամբ» հանցագործներ են:
Պապն այս մեկնաբանություններն արել է 300 երիտասարդների հետ 4 ժամ տևած հանդիպման ժամանակ: