Բորիս Ջոնսոնը «աբսուրդ» է որակել Ռուսաստանի հերքումները
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Բրյուսելում այսօր ասել է, որ Սերգեյ Սկրիպալի թունավորմանը առնչություն չունենալու Ռուսաստանի հերքումները գնալով ավելի աբսուրդ են դառնում: «Դա ռուսական դասական ռազմավարություն է՝ փորձել ճշմարտության ասեղը թաքցնել ստի ու խաբեության դեզի մեջ»,-ասել է նա: