Անհայտ անձինք հարձակվել են Դանիայում Թուրքիայի դեսպանատան վրա
Երկուշաբթի առավոտյան անհայտ անձինք հրավառ խառնուրդով շշեր են նետել Դանիայում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Գործակալության տեղեկություններով՝ Կոպենհագենում գտնվող շենքի ճակատամասը զգալիորեն վնասվել է, տուժածներ չկան:
Ոստիկանությունը կատարում է միջադեպի քննություն: