ՆԱՏՕ-ն տեղափոխում է իր կենտրոնակայանը Բրյուսելում
ՆԱՏՕ-ն տեղափոխում է իր կենտրոնակայանը Բրյուսելում, նոր շինությունը գտնվում է հնի կողքին:
Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանի տեղափոխումը արդեն մի քանի անգամ հետաձգվել էր տեխնիկական պատճառներով, և այժմ նախատեսվում է 12 շաբաթվա ընթացքում ավարտել գործընթացը:
Նոր կենտրոնակայանում կտեղաբաշխվեն շուրջ 4 հազար աշխատակիցներ, այն արժեցել է ավելի քան 1.1 միլիարդ եվրո՝ նախապես ծրագրված 750 միլիոնի փոխարեն: