Պուտին․ Ես ստիպված եմ եղել իմ ամառանոցում զենքը ձեռքիս քնել
Այս թեմայով
- Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
- Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
- Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
- Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ 1990-ականներին Սանկտ Պետերբուրգում աշխատելու ժամանակ ինքը երբեմն ստիպված է եղել քնել զենքը ձեռքին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պուտինի մասին Անդրեյ Կոնդրաշովի փաստագրական ֆիլմի երկրորդ մասում նախագահի ընկեր Սերգեյ Ռոլդուգինն էր պատմել Պուտինի կյանքից նման մի դրվագի մասին։
Նախագահը, մեկնաբանելով այդ դեպքը, նշել է, որ «ավազակային Պետերբուգի մասին» շատ հորինված բաներ են ասում, բայց ընդհանուր առմամբ «իրավիճակը մարտական է եղել»։
«Ես իմ ամառանոցում պառկում էի քնելու զենքով, դա ճշմարտություն է։ Բայց ժամանակներն էին այդպիսին»,- ասում է Պուտինը։